«Կնքահայրը 3» (անգլ.՝ The Godfather, Part III), ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի կողմից 1990 թվականին նկարահանված ամերիկյան քրեական դրամա, «Կնքահայրը» եռապատման վերջին ֆիլմը՝ հիմնված Մարիո Պյուզոյի համանուն վեպի վրա։ Ֆիլմում ներկայացվում է իտալական մաֆիայի դոն Մայքլ Կոռլեոնեի կյանքը և վերջինիս մղած պայքարը՝ հեռանալու քրեական աշխարհից և Կոռլեոնե ընտանիքը փոխադրելու օրինական աշխարհ։ Ֆիլմում նաև անդրադարձ է կատարվում երկու պատմական իրադարձությունների՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս I-ի վաղաժամ մահը (1978) և «Բանկո Ամբրոզիանո» բանկի սնանկացումը (1981–1982)։
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
Կնքահայրը 3 անգլ.՝ The Godfather Part III |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | քրեական ֆիլմ[1][2] և դրամա[1][3][4][…] |
---|
Թեմա | կազմակերպված հանցագործություն |
---|
Հիմք | Կնքահայրը |
---|
Թվական | դեկտեմբերի 25, 1990[5], մարտի 15, 1991[6] և փետրվարի 21, 1991[7] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա[1][3][8][…] |
---|
Պրոդյուսեր | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա[9] |
---|
Սցենարի հեղինակ | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա և Մարիո Պյուզո |
---|
Դերակատարներ | Ալ Պաչինո[3][8][10][…], Էնդի Գարսիա[8][4][11][…], Դայան Քիթոն[8][10][4][…], Էլի Ուոլլակ[8][4][12], Տալիա Շայր[8][10][4][…], Սոֆյա Կոպպոլա[8][4][12], Ջո Մանտենյա[8][4][12], Ռիչարդ Բրայթ[8][12], Ջորջ Հեմիլթոն[8][4][12], Բրիջիտ Ֆոնդա[8][4][12], Էնզո Ռոբուտտի[12], Ռաֆ Վալլոնե[8][4][12], Ալ Մարտինո[8][12], Հելմուտ Բերգեր[8][12], Ջոն Սևիջ[8][12], Ֆրանկո Չիտի[8][12], Մարիո Դոնատոնե[8][12], Վիտորիո Դուզե[8][12], Ջոն Հոլլանդ Կազալե[12], Անջելո Ռոմերո[12], Վալերիա Սաբել[12], Սալ Բորգեզե[12], Էնրիկո Լուցի, Մայքլ Բոուեն[13], Բրեթ Հոլսի[13], Քեթրին Սկորսեզե[13], Դոն Նովելլո[13], Կարմինե Կոպոլա[13], Ռիկ Ավիլես[13], Ռոն Ջերեմի[13], Սալվատորե Բիլլա[13], Ջիա Կոպպոլա[13], Մարինո Մազե[13], Միշել Ռուսո[13], Միկի Նոքս[13], Անտոն Կոպպոլա[13], Դոնալ Դոնելլի[13], Միմո Կուտիկիո[13], Պակո Ռեկոնտի[13], Ֆրենկ Դ'Ամբրոզիո, Ռոբերտ Չիկինի, Կառլոս Միրանդա, Վիտո Անտուոֆերմո, Ջիննի Լիներո, Քարմին Քարիդի, Դոն Կոստելլո, Ալ Ռուսիո, Ջոն Աբիների, Ալեսանդրո Ռուսպոլի, Ռեմո Ռեմոտտի, Էնթոնի Գիդերա, Ջեսիկա դի Չիկո, Ուիլլի Բրաուն կրտսեր, Դևիդ Հյում Քեններլի, Սիմոնետա Ստեֆանելլի և Ֆրենկ Ալբանեզե |
---|
Օպերատոր | Գորդոն Ուիլիս |
---|
Երաժշտություն | Կարմինե Կոպոլա և Նինո Ռոտա |
---|
Մոնտաժ | Լիզա Ֆրախտման |
---|
Պատմվածքի վայր | Նյու Ջերսի, Իտալիա և Նյու Յորք |
---|
Նկարահանման վայր | Նյու Յորք և Պալերմո |
---|
Կինոընկերություն | Paramount Pictures և American Zoetrope |
---|
Տևողություն | 162 րոպե |
---|
Բյուջե | 54 000 000 $ |
---|
Շահույթ | 136 766 062 $[5] |
---|
Նախորդ | Կնքահայրը 2 |
---|
The Godfather Part III Վիքիպահեստում |
Փակել
Սկզբնապես Կոպպոլան և Պյուզոն ցանկանում էին ֆիլմն անվանել «Մայքլ Կոռլեոնի Մահը», սակայն մտքի հետ չի համաձայնում «Paramount» կինոստուդիան։
Կինոքննադատների կողմից ֆիլմն արժանացավ խառը գնահատականների։ Համաշխարհային կինովարձույթից ֆիլմն ունենում է 136 766 062 ԱՄՆ դոլարի եկամուտ։ Առաջադրվել է յոթ Օսկար մրցանակի։