Կոլին Թոդ[2] (անգլ.՝ Colin Todd, դեկտեմբերի 12, 1948(1948-12-12)[1], Chester-le-Street, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Որպես ֆուտբոլիստ Անգլիայի առաջնությունում մասնակցել է 600 հանդիպման՝ հանդես գալով «Սանդերլենդի», «Դերբի Քաունթիի», «Էվերթոնի», «Բիրմինգհեմ Սիթիի», «Նոթինգհեմ Ֆորեստի», «Օքսֆորդ Յունայթեդի» և «Լուտոն Թաունի» կազմերում[3], նաև հանդես է եկել կանդական «Վանկուվեր Ռոյալս» և «Վանկուվեր Ուայտկեպս» ակումբների կազմերում։ 1970-ականներին «Դերբի Քաունթիի» հետ միասին երկու անգամ հաղթել է ֆուտբոլային լիգան և 1975 թվականին ՊՖՄ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 27 հանդիպում[4]։
Կոլին Թոդը մարզել է անգլիական լիգայի մի շարք ակումբներ, որոնց թվում են «Միդլսբրոն», «Բոլթոն Ուոնդերերսը», «Սիունդոն Թաունը», «Դերբի Քաունթին», «Բրեդֆորդ Սիթին», «Դարլինգտոնը» և դանիական Սուպերլիգայում հանդես եկող «Ռաններսին»։ «Բոլթոնին» հավաքած 98 միավորներով և հեղինակած 100 գոլերով, Թոդը հասցնում է Պրեմիեր Լիգա, սակայն ակումբը չի կարողանում այնտեղ հաստատվել։