Կողմնացույց
From Wikipedia, the free encyclopedia
Կողմնացույց, տեղանքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացույց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։ Հնագույնն ու ամենատարածվածը մագնիսական կողմնացույցն է, որի գործողության հիմքում ընկած է մագնիսական սլաքի՝ Երկրի մագնիսական միջօրեականի ուղղությամբ կողմնորոշվելու հատկությունը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողմնացույց (այլ կիրառումներ)
Ավելի քան 2 հազար տարի առաջ Չինաստանում արդեն կիրառում էին հաստատուն մագնիսը՝ հյուսիս-հարավ ուղղությունը որոշելու համար։ Եվրոպայում կողմնացույցը հիշատակվում է մոտավորապես 12-րդ դարից, այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսական սլաքը։ Հետագայում կողմնացույցի կառուցվածքը կատարելագործել են իտալացի Ֆլավիո Ջոյան (14-րդ դար) և ուրիշներ։ Կողմնացույց կիրառվում է նավագնացության, օդագնացության, աստղագիտության մեջ, ռազմական գործում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 531)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կողմնացույց» հոդվածին։ |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |