Կոճղասնկեր (լատին․՝Armillaria), բազիդիավոր սնկերի որոշ տեսակներ, որոնք պատկանում են շարքասնկայինների (Tncholomataceae) և ստրոֆարիայինների (Strophariaceae) ընտանիքներին։ Ըստ ժամանակակից սիստեմատիկայի պատկանում են (լատին․՝Physalacriaceae)[1] ընտանիքին։
Մանրամասն տեղեկատվություն ՞Կոճղասնկեր, Գիտական դասակարգում ...
Հայաստանում տարածված են կոճղասունկ աշնանայինը, ձմեռայինը, ամառայինը, մարգագետնայինը կամ չփտուկը և կեղծ կոճղասունկ ծծմբադեղինը։ Բոլոր տեսակները, բացի չփտուկից, բնափայտը քայքայող սնկեր են, հանդիպում են Հայաստանի անտառաշատ վայրերում՝ կենդանի կամ մահացած ծառերի բների, կոճղերի վրա՝ մեծ խմբերով։ Չփտուկն աճում է փռոցաշերտի վրա, հիմնականում՝ մարգագետիններում և անտառների բացատներում։
Աշնանային կամ իսկական կոճղասնկի՝ մեղրասնկի (Armillaria mellea) գլխարկը (տրամագիծը՝2-13 սմ) սկզբում ուռուցիկ է, ապա՝ տափակ՝ գագաթին փոքրիկ թմբիկով, գորշավուն, կեղտոտ դեղնադարչնագույն, բարակ, մանր դարչնագույն թեփուկներով, որոնք հասունների մոտ անհետանում են։ Թիթեղները խիտ են, դեղնասպիտակ, հաճախ՝ գորշ բծերով, թեթևակի իջնում են ոտիկի վրա։ Երիտասարդ պտղամարմնի գլխարկի ստորին մասը պատված է սպիտակ թաղանթով։ Պտղամիսն սպիտակավուն է, փխրուն՝ փափուկ, հաճելի հոտով և տիպ, թթու համով։ Ոտիկը (երկարում է՝ մինչև 15 սմ, հաստանում է' 1-1,5 սմ) վերևում սպիտակ է, ներքևում՝ դարչնաշագանակագույն, հիմքի մոտ՝ մի փոքր լայնացած՝ մանր թելիկավոր թեփուկներով և սպիտակ թաղանթային օղակով։
Վնասակար է։ Մոտ 200 բուսատեսակների մակաբույծ է. սնկամարմնի (միցելիում) մուգ գորշավուն ձգանները տարածվում են բնափայտի մեջ և քայքայում այն։ Բոլոր Կոճղասնկերը ուտելի են, բացի թունավոր կեղծ ծծմբադեղնից (Hypholoma fasciculare), որը տարբերվում է իր ծծմբադեղին, հետագայում՝ կանաչաձիթապտղագույն վառ գունավորված թիթեղներով և դառը համով։
Heinz Butin։ Krankheiten der Wald- und Parkbäume. Diagnose, Biologie, Bekämpfung. 2 Sporentafeln. 3., neubearbeitete und erweiterte Auflage. Thieme, Stuttgart und New York 1996, ISBN 3-13-639003-2
Helga Marxmüller, Ottmar Holdenrieder։ Morphologie und Populationsstruktur der beringten Arten von Armillaria melleas.l. In։ Mycologia Bavarica 4. 2000. Seiten9–32.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.