Կոմուներոս
From Wikipedia, the free encyclopedia
Կոմուներոս (իսպ.՝ comuneros, comuna` համայնք), Կաստիլիայի (Իսպանիա) ինքնավար քաղաքների 1520-1522-ի ապստամբությունը թագավորական բացարձակապետության դեմ՝ ի պաշտպանություն քաղաքային ազատությունների։ Ապստամբները պահանջում էին քաղաքային ինքնավարության ընդլայնում, կորտեսների կանոնավոր հրավիրում։ Նրանց շարժումը ժողովրդավարական բնույթ էր կրում[1][2]։ 1521-ի ապրիլին Վիլյալարեի մարտում կոմուներոսի զորքերը պարտվեցին։ 1522-ին կոմուներոսը վերջնականապես ճնշվեց։ Կոմուներոս են կոչվել նաև Նոր Գրանադայի (ներկայիս՝ Կոլումբիա) հակաիսպանական ապստամբության (1781) մասնակիցները, ինչպես նաև 1820-1823-ի Իսպանական հեղափոխության ձախ հոսանքը, որը հայտնի էր «Իսպանական կոմուներոսների կոնֆեդերացիա» անունով։