From Wikipedia, the free encyclopedia
«Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомольская правда», «Կոմերիտական ճշմարտություն»), խորհրդային և ռուսական հասարակա-քաղաքական ուղվածության օրաթերթ[4], ինչպես նաև ինտերնետային թերթ (սկսած 1997 թվականից), ռադիոկայան (սկսած 2009 թվականից) և հեռուստաալիք (2010—2014): Մտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակչության կազմի մեջ։ Ստեղծվել է ՌԿԿ (բ) XIII համագումարի որոշմամբ, 1925 թվականի մարտի 13-ին որպես ՀԼԿԵՄ պաշտոնական լրատվական մարմին[4]։ Թերթի առաջին համարը լույս է տեսել 1925 թվականի մայիսի 24-ին։ Լույս է տեսնում շաբաթական 6 անգամ (բացի կիրակի օրերից)։
Կոմսոմոլսկայա պրավդա ռուս.՝ Комсомольская правда | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Ժանր | տեղեկատվություն |
Լեզու | ռուսերեն[1] |
Հիմնադրվել է | մայիսի 24, 1925[2] |
Հրատարակիչ | Կոմսոմոլսկայա պրավդա |
Երկիր | Ռուսաստան |
Գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան և Butyrsky District |
ISSN | 0233-433X և 1563-6372 |
Պարգևներ | |
Կայք | kp.ru(ռուս.) |
Komsomolskaya Pravda Վիքիպահեստում |
Խորհրդային երիտասարդության կազմակերպիչն էր կոմունիստական կուսակցության առաջադրած խնդիրների իրագործման պայքարում։ Սոցիալիստական մրցության առաջին նախաձեռնողներից էր։ Բարձրացրել է երիտասարդության ընդհանուր, մասնագիտական և տեխնիկական կրթության հարցեր, դաստիարակել երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման մարտիկներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թերթը ոգեկոչել է խորհրդային պատանիներին ու աղջիկներին անձնազոհ պայքարի՝ ռազմաճակատում, և հերոսական աշխատանքի՝ թիկունքում։ Լուսաբանում և ընդհանրացնում էր կոմերիտական կազմակերպությունների աշխատանքի փորձը, սովորեցնում աշխատանքի առաջավոր մեթոդներ, ներկայացնում ուսանողների, պիոներների և դպրոցականների կյանքը։ Մեծ տեղ էր հատկացնում խորհրդային գրականության և արվեստի, պատանեկության էսթետիկական դաստիարակության, ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերին։ Պրոպագանդում էր ԽՍՀՄ խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը, անդրադառնում երիտասարդության միջազգային դեմոկրատական շարժմանը։
Թերթին շնորհվել է առաջին Լենինի շքանշան «սոցիալիստական շինարարության տեմպերի հզորացման ակտիվ աջակցության և հիմնադրման օրվանից հնգամյակի կապակցությամբ»[5]։ Հետագայում թերթին շնորհվել են նաև Հոկտեմբերյան հեղափոխության (1975), 1-ին կարգի Հայրենական պատերազմի (1945) և կրկնակի Աշխատանքային կարմիր դրոշի (1950, 1957) շքանշաններ։
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի Հայկական ԽՍՀ թղթակիցներն են եղել Վ. Լյասկովսկին, Յու. Մարյանը, Ս. Թոսունյանը, Ա. Սահակյանը, Ա. Կակոսյանը, Արամ Սարգսյանը (1979-1989)։
Կոմսոմոլսկայա պրավդայի ինտերնետային կայքը հիմնվել է 1998 թվականին։ 2009 թվականի փետրվարին սկսեց գործել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը։
2010 թվականի օգոստոսի 30-ին սկսեց գործել «Կոմսոմոլսկայա պրավդա» հեռուստաալիքը[6], որը հետագայում դադարեցրեց հաղորդումները 2014 թվականի դեկտեմբերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.