Կոմս Մոնտե Քրիստո (ֆր.՝Le Comte de Monte-Cristo), Ալեքսանդր Դյումայիարկածային ժանրին դասվող վեպ, ֆրանսիական դասական գրակական ստեղծագործություններից, որը գրվել է 1844-1845 թվականներին։ Իր հերոսի անվանման մասին գրողը մտածել է Միջերկրական ծովով շրջագայելիս, երբ տեսել էր Մոնտե-Քրիստո կղզին և լսել այնտեղ անթիվ թաքնված գանձերի մասին լեգենդը։ Հեղինակը միայն մի փոքր փոխեց կղզու անվանումը։ Վեպի գործողությունները տեղի են ունեցել 1815-1829 թվականներին և 1838 թվականին։