Կոնին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Կոնին, թունավոր ալկալոիդ, որը հանդիպում է բծավոր գինազոխ (Conium maculatum), Sarracenia flava[2] և կեղծ մաղադանոս (Aethusa cynapium) բույսերում[3]՝ ապահովելով այս բույսերի տհաճ հոտը։ Այն խաթարում է ծայրամասային նյարդային համակարգի աշխատանքը և թունավոր է մարդու և բոլոր տեսակ եղջերավոր անասունների համար։ Մարդու համար մահացու է 0.1գ-ից պակասը. մահը վրա է հասնում շնչառական պարալիզի արդյունքում։ Սոկրատեսը մահվան է դատապարտվել և մահապատիժն իրականացվել է նրան խմեցնելով բծավոր գինազոխից պատրաստված թուրմ[4][5] մ.թ.ա. 399-ին[6]։
Կոնին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₈H₁₇N |
Մոլային զանգված | 2,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 458-88-8 |
PubChem | 441072 |
EINECS համար | 207-282-6 |
SMILES | CCCC1CCCCN1 |
ЕС | 207-282-6 |
ChEBI | 389878 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կոնինն ունի երկու տարածական իզոմեր՝ (S)-(+)-կոնին և (R)-(−)-կոնին, որոնցից երկուսն էլ առկա են գինազոխում։ Կոնինն առաջին անգամ արհեստական սինթեզել է Ալբերտ Լադեբուրգը՝ 1886 թվականին, այն արհեստական ճանապարհով սինթեզված առաջին ալկալոիդներից էր։