From Wikipedia, the free encyclopedia
Կոնչա Բույկա (իսպ.՝ Concha Buika, մայիսի 11, 1972[1], Պալմա դե Մալյորկա, Իսպանիա[2]), իսպանացի երգչուհի, հայտնի իր ինքնատիպ և վառ կատարումներով։ Կատարում է մի շարք ժանրերով՝ ֆլամենկո, ջազ, տանգո, սոուլ, ռումբա։ Բազմաթիվ անգամներ առաջադրվել է Լատինական Ամերիկայի Գրեմմիին։ Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որի տակ ես ապրում եմ» ֆիլմի երկու երգերի կատարող։
Կոնչա Բույկա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Concha Buika |
Ի ծնե անուն | իսպ.՝ María Concepción Balboa Buika |
Նաև հայտնի է որպես | Buika |
Ծնվել է | մայիսի 11, 1972[1] (52 տարեկան) Պալմա դե Մալյորկա, Իսպանիա[2] |
Երկիր | Իսպանիա և Հասարակածային Գվինեա |
Ժանրեր | flamenco jazz?, ջազ[3], փոփ և լատինական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ[3] |
Լեյբլ | Warner Music Group |
Պարգևներ | |
Concha Buika Վիքիպահեստում |
Կոնչա Բույկան ծնվել է Բալեարյան կղզիներում, որտեղ իր ընտանիքը քաղաքական փախստականի կարգավիճակով եկել է Հասարակածային Գվինեայից: Հայրը՝ Խուան Բալբոա Բոնեկեն (Juan Balboa Boneke) գրող է և գվինեական նախկին քաղաքական գործիչ։ Ներկայումս Կոնչա Բույկան ապրում է ԱՄՆ-ում։
Դեռևս մանկության տարիներին Կոնչա Բույկան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության նկատմամբ։ Պալմա դե Մայորկայի աղքատ թաղամասը դարձավ նրա երկրորդ տունը։ Նա մեծացավ գնչու ընտանիքների հարևանությամբ և հենց այդտեղ էլ իր համար բացահայտեց ֆլամենկոն։ Հարուստ մշակույթը, որը շրջապատում էր երգչուհուն մանկության տարիներին, իր արտացոլումը գտավ Կոնչայի տաղանդի մեջ։
Կոնչա Բույկայի արվեստը չի սահմանափակվում մի որոշակի երաժշտական ժանրով։ Հակառակը, նրա ստեղծագործություններում հանդես են գալիս բազմաթիվ երաժշտական ոճեր. նա շատ է օգտագործում տարբեր ոճերի խառնուրդը։
Բոլոր ժանրերը, ինչպես եղբայրները, միմյանց հետ կապված են լոկ յոթ նոտաներով, դիեզներով և բեմոլներով։ Բոլոր երաժշտական ժանրերը նույնն են, դրանք ծառայում են մի նպատակի համար՝ օգնել պատմելու, թե ինչով են նրանք ապրում, իրենց նկրտումների, վախերի, կենսական պայքարների մասին[4] - Կոնչա Բույկա |
Երգչուհին իմպրովիզացիաների, նորարարությունների սիրահար է։ Շատ հաճախ է հանդես գալիս այլ երաժիշտների հետ զանազան նախագծերում.
Կոնչա Բույկայի առաջին սկավառակը, որն ունի «Mestizüo» անվանումը, լույս է ընծայվել 2001 թվականին։
2008 թվականին դրան հաջորդեց երկրորդ սկավառակը՝ «Niña de fuego» (Կրակ աղջիկը), որը դարձավ միջազգային ճանաչման բանալին։ Նա դարձավ աշխարհահռչակ և հանդես եկավ Լոս Անջելեսում, Մայամիում և Նյու Յորքում։ «Niña de fuego» ալբոմը 2008 թվականին առաջադրվեց Լատինական Ամերիկայի Գրեմմիի երկու անվանակարգերում՝ «Տարվա ալբոմ» և «լավագույն վերադաշնակում»։
2009 թվականի սեպտեմբերին Նելլի Ֆուրտադոյի հետ համատեղ թողարկեց «Fuerte» (Ուժեղ) անունով սկավառակը։
2009 թվականի հոկտեմբերին լույս տեսավ «El último trago» (Վերջին գավաթը) ալբոմը՝ ի պատիվ Չավելա Վարգասի և Բեբո Վալդեսի 90-ամյակներին։ Այն ձայնագրվել էր Կուբայում Չուչո Վալդեսի ու վերջինիս քառյակի հետ միասին։ Այս ալբոմը նրան բերեց առաջին Գրեմմի մրցանակը որպես «Արևադարձային ազգային լավագույն ալբոմ»։
Երգչուհու երկու՝ «Por el amor de amar» և «Se me hizo fácil» երգերը հնչել են Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որի տակ ես ապրում եմ» ֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.