Կոնս - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կոնս.

Կոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։

Կոնս (լատ.՝ Consus), հռոմեական աստվածություն, որն, ըստ երևույթին, հովանավորում էր ցորենի ծլարձակումը հողում։ Կոնսին ձոնված է եղել ընդգետնյա զոհասեղան, որը գտնվել է Հռոմի Մեծ Կրկեսի մեջտեղում։ Այս զոհասեղանը ցույց էին տալիս միայն Կոնսի պատվին նշվող տոնի՝ կոնսուալիաների ժամանակ։ Ըստ ավանդության, Կոնսի պատվին առաջին տոնը հաստատել է Հռոմուլոսը սաբինուհիներին առևանգելուց անմիջապես հետո։


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կոնս
Listen to this article