Կոնստանտին Խաջիև
From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Իլյիչ Խաջիև (ռուս.՝ Константин Ильич Хаджиев, հուն․՝ Κωνσταντίνος Χατζίγιεβ, մայիսի 18, 1911(1911-05-18), Ալավերդի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 3, 1977(1977-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945), կապիտան։ Ազգությամբ հույն։
Կոնստանտին Խաջիև | |
---|---|
մայիսի 18, 1911(1911-05-18) - հունիսի 3, 1977(1977-06-03) (66 տարեկան) | |
Ծննդավայր | Ալավերդի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Ավարտել է Բաքվի Մ. Օրջոնիկիձեի անվան ռազմահետևակային ուսումնարանը (1932)։ Հայրենական մեծ պատերազմում աչքի է ընկել Սիվաշի, Սիմֆերոպոլի համար մղված (1944) մարտերում։ 1944 թվականի մայիսին, Սևաստոպոլի ազատագրման ժամանակ՝ հրաձգային դասակի հրամանատար Խաջիևն իր վրա վերցնելով վաշտի հրամանատարությունը, ետ է մղել հակառակորդի տասնմեկ հակահարձակում, առաջինն է քաղաք մտել, ինքը բարձրացրել կարմիր դրոշը, որի համար արժանացել է հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։