Կոնստանտին Պետրոսյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կոնստանտին Պետրոսյան.

Կոնստանտին Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնստատին Հրանտի Պետրոսյան
Ծնվել էօգոստոսի 12, 1946(1946-08-12)[1] (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր
 Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ

Կոնստանտին Հրանտի Պետրոսյան (օգոստոսի 12, 1946(1946-08-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1976)։

Կենսագրություն

Կոնստանտին Պետրոսյանը ծնվել է 1946 թվականին Երևանում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 1965 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, դասատու` Էդուարդ Բաղդասարյան, 1973 թվականին` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ 1976-1985 թվականներին դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:1976-1980 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը:1985-1990 թվականներին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը:1990-1993 թվականներին եղել է Հայաստանի Խաղաղության Ֆոնդի նախագահի տեղակալ, 2003 թվականից` Հայկական երաժշտական համաժողովի անդամ, 2014 թվականից` Հայաստանի կոմպոզիտորների միության Արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ։

Հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային և վոկալ գործերի։ Երաժշտություն է գրել նաև կինոյի և թատրոնի համար[2][3]։

Ստեղծագործական գործունեություն

1984 և 2003 թվականներին հեղինակային համերգներ է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ 2005 թվականին լույս է տեսել Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ» հեղինակային ձայնաերիզը, որտեղ ընդգրկված են 10 ժողովրդական երգերի մշակումներ կանացի երգչախմբի համար, կամերային գործեր։

1991 թվականին մի խումբ արվեստագետների հետ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Նյու-Յորքի կենտրոնական գրասենյակի Դագ Համալշելդ սրահում։ 1995 թվականից աշխատում է ԱՄՆ-ում։ 1997 թվականից Ռոդ Այլնդի Հայկական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար։

Կատարումներով հանդես է եկել նախկին Խորհրդային միության քաղաքներում, ինչպես նաև Կանադայում, Իսպանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Անգլիայում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում, ԱՄՆ տարբեր քաղաքներում, այդ թվում Նյու-Յորքի Քարնեջի Հոլլում (1990, 1997)։

2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կազմակերպել է 6 համերգ (նվագախմբային, երգչախմբային) Նյու Յորքում, Բոստոնում, Փրովիդենս, Նյու Ջերսի և Մասսաչուսեթս նահանգներում։

Պարգևներ

Ստեղծագործություններ

Նվագախմբային

  • Սիմֆոնիկ պոեմ
  • Կոնցերտ լարային նվագախմբի համար
  • Կոնցերտ ձայնի և նվագախմբի / Big Band-ի համար

Երգչախմբային

  • «Հայրենի ղողանջներ», ցանկ կանացի երգչախմբի համար, a’capella
  • «Մեր նոր Հայաստան», խոսք` Արամայիս Սահակյանի

Գործքային

  • Տրիո ֆլեյտայի, ֆագոտի և դաշնամուրի համար
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
  • Լարային կվարտետ
  • Փայտյա-փողային կվինտետ #1
  • Փայտյա-փողային կվինտետ #2
  • «Երկխոսություն» ջութակի և թավջութակի համար
  • Չորս մանրանվագ լարային կվարտետի համար
  • Պիեսներ դաշնամուրի և կամերային նվագախմբի համար

Սոնատներ

  • Ջութակի և դաշնամուրի համար
  • Մենանվագ ալտի համար
  • Փողի և դաշնամուրի համար
  • Ֆագոտի և դաշնամուրի համար
  • Ֆլեյտայի և դաշնամուրի համար
  • Հոբոյի և դաշնամուրի համար
  • Մենանվագ ֆլեյտայի համար
  • «Նոկտյուրն» ջութակի և դաշնամուրի համար

Սյուիտներ

  • Դաշնամուրի համար
  • Ֆլեյտայի և կլարնետի համար

Վոկալ շարքեր

  • «Բնության լեզվով», բարիտոնի և դաշնամուրի հահար, Գարիկ Բանդուրյանի բանաստեղծությունների հիման վրա
  • «Կարոտի կանչ», սոպրանոյի և դաշնամուրի համար, Սիլվա Կապուտիկյանի բառերով
  • «Տաղեր», բարիտոնի, թավջութակի, դաշնամուրի և հարվածաինների համար, ըստ Պետրոս Դուրյանի բանաստեղծությունների
  • «Մենախոսություն» սոպրանոյի և դաշնամուրի համար, Ռազմիկ Դավոյանի բառերով

Վոկալ

  • «Հայաստան», բանաստեղծություն Նանսեն Միքայելյանի
  • «Տիրամայր», խոսք` Ներսես Վանականի
  • «Վոկալիզմ»
  • «Ազգ հայկազյան», խոսք` Գևորգ Կարապետյանի
  • «Համբարձում», խոսք` Մեսրոպ Թաշչյանի
  • «Տիեզերք», խոսք` Արամայիս Սահակյանի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կոնստանտին Պետրոսյան
Listen to this article