From Wikipedia, the free encyclopedia
Կոնրադ Լորենց (նոյեմբերի 7, 1903[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1][4] - փետրվարի 27, 1989[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի գիտնական, էթոլոգիայի՝ կենդանիների վարքագիծն ուսումնասիրող գիտության հիմնադիրներից, բնազդն ուսումնասիրող առաջին գիտնականներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր[11] (1973)։
Ծնվել է բժիշկ Ադոլֆ Լորենցի ընտանիքում։ 1922 թ. ընդունվել է Կոլումբիայի համալսարանը, 1923 թվականից ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանում՝ 1928 թ. ստանալով բժշկագիտության դոկտորի կոչում։ 1933 թ. ավարտում է ասպիրանտուրան՝ բնագիտական որակավորմամբ։ Եղել է Զեևիզենի (Գերմանիա) համեմատական ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն։ 1938 թվականին Գերմանիայի կողմից Ավստրիայի անշլյուսից հետո կամավոր անդամագրվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը։
Նրան վերագրվում են հետևյալ տողերը[12]․
«Բնական ընտրությունը ի օգուտ հասարակության պետք է իրականացվի որոշակի հասարակական կառույցի միջոցով, եթե մարդկությունը չի ցանկանում ոչնչանալ դրդված այլասերման արդյունքում։ Ռասսայական գաղափարախոսությունը՝ որպես պետության հիմք, թույլ կտա մեծ բաների հասնել այս ասպարեզում։ Մենք կարող ենք ու մենք պետք է վստահենք մեր լավագույն քաղաքացիների բնական բնազդներին՝ ձերբազատվելու բնակչության այն տարրերից, որոնց կրում ենք իրենց մեջ կեղտ»։ Հետագայում նա պնդել է, որ նկատի չի ունեցել մարդկանց ֆիզիական ոչնչացում։ Իսկ ուսումնասիրողները ենթադրում են, որ նա կարող էր նկատի ունենալ պարտադիր ստերջացումը, որը մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը տարածված էր գիտական շրջանակներում[13]։
1941 թ. պրոֆեսորին զորակոչեցին վերմախտի շարքերը։ 1942 թ. պրոֆեսորը հայտնվում է արևելյան ճակատի թիկունքային հոսպիտալներից մեկի նյարդային բաժանմունքի կրտսեր բժշկի պաշտոնում։ Աշխատանքից ազատ ժամանակ Լորենցը ուսումնասիրել է մարդկային հոգեբանության պաթոլոգիաները։ 1944 թ. Լորենցին տեղափոխել են Վիտեբսկի դաշտային հոսպիտալ։ Կարմիր բանակի հարձակման ժամանակ Կոնրադը վիրավոր վիճակում գերի է ընկնում։ Սկզբում հայտնվում է Սմոլենսկում, ապա որպես ռազմագերի տեղափոխվում Հայաստան՝ Սևանում ռազմագերիների ճամբար։ Նա հիշվել է ժամապահներին նրանով ու ազատ ժամանակ որսում էր կարիճների ու հում վիճակում ուտում դրանք։ Նշվում է, որ նա նաև ժամանակ էր գտնում ուսումնասիրելու շրջակա տարածքի կենդանական աշխարհը, հետևել կենդանիների պահվածքը։ Պատերազմի ավարտից հետո Լորենցը նամակով դիմում է ակադեմիկոս Լևոն Օրբելուն՝ խնդրելով միջնորդել Ստալինի մոտ՝ իրեն գերությունից ազատելու։ Օրբելին օգնում է Լորենցին[14]։
1950-ական թվականներին Կոնրադ Լորենցը ցույց է տվել, որ սագի ճուտիկները ձվերից դուրս գալուց հետո առաջին 16 ժամերի ընթացքում հետևում են իրենց տեսած բոլոր առարկաներին, ինչը բնածին վարքի դրսևորում է, իսկ որ հետագայում գնում են միայն որոշակի առարկայի հետևից՝ ձեռքբերովի վարքի տարր է։
Մի՞թե էթոլոգը, որ նպատակադրել է կենդանիների մասին իմանալ ավելի շատ, քան հայտնի է որևէ մեկին, չպետք է մարդկանց հաղորդի կենդանիների ինտիմ կյանքի վերաբերյալ իր ունեցած գիտելիքները։ Վերջ ի վերջո, յուրաքանչյուր գիտնական իր պարտքը պետք է համարի հանրամատչելի ձևով լայն հասարակությանը պատմել այն մասին, ինչով զբաղվում է[15]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.