From Wikipedia, the free encyclopedia
Մագնիսական սկավառակասարք, կամ ՄՍՍ (անգլ.՝ hard (magnetic) disk drive, HDD, HMDD), կոշտ սկավառակ, վինչեստեր — ազատ մուտքով հիշողության սարք (հիշողության կրիչ)՝ հիմնված մագնիսական ձայնագրությանն սկզբունքի վրա։ Հանդիսանում է գրեթե բոլոր համակարգիչների հիշողության հիմնական կրիչը։ Ի տարբերություն ճկուն սկավառակի, ինֆորմացին կոշտ սկավառակի վրա գրանցվում է ալյումինե կամ ապակե սալիկների վրա, որոնք ծածկված են ֆերոմագնիսական նյութի շերտով։
Ըստ մեկ վարկածի[1][2], «վինչեստր» անվանումն (անգլ.՝ Winchester) ստացել է Քենեթի Խոտոն IBM ֆիրմայի (անգլ.՝ Kenneth E. Haughton) պրոյեկտի, որը 1973 թվականին ստեղծել էր 3340 մոդելի կոշտ սկավառակ, առաջին անգամ մեկ ամբողջական կաղապարի մեջ տեղակայելով սկավառակի թիթեղները և ղեկավարման գլխիկները։ Այս աշխատանքը համակարգելու ժամանակ ինժեներները օգտագործեցին ներքին կարճ անուն՝ «30-30», որը նշանակում է երկու մոդուլների, յուրաքանչյուրը 30 մեգաբայթ, համատեղում, որը համընկավ հանրահայտ որսորդական զենքի՝ Winchester Model 1894 հրացանի անվան հետ, որում օգտագործվում է .30-30 Winchester փամփուշտ։ Կա մեկ այլ տարբերակ[3], որի համաձայն «վինչեստր» անվանումն առաջացել է փամփուշտի անվան հետ, թողարկված Winchester Repeating Arms Company ընկերության կողմից, առաջին անգամ ստեղծված ԱՄՆ-ում, քաղաքացիական զենքի «փոքր» տրամաչափի զինամթերք՝ առանց ծուխ արձակելու, որը գերազանցեց հին սերնդի փամփուշտները բոլոր առումներով և անմիջապես հաղթեց ամենատարածված հայտնիներին։ Եվրոպայում և ԱՄՆ-ում վինչեստր անվանումը սկսեց գործածվել 1990-ական թվականներին, իսկ ռուսերեն լեզվով պահպանվել և պաշտոնական կարգավիճակ է ստացել որպես «վինտ» կամ «վինչ»[4]։
Թողունակություն, Գբիթ/վրկ | Մալուխի մաքսիմալ երկարությունը, մ | Անհրաժեշտ է սնուցման մալուխ | Կուտակիչների քանաը | Մալուխների քանաը | Այլ հատկություններ | |
---|---|---|---|---|---|---|
UltraATA/133 | 1,2 | 0,46 | Այո (3,5") / Ոչ (2,5") | 2 | 40/80 | Controller+2Slave, փոխարկում հնարավոր չէ |
SATA-300 | 2,4 | 1 | Да | 1 | 7 | Host/Slave, Մի քանի կոնտրյելներում հնարավոր են փոխարկիչներ |
SATA-600 | 4,8 | տվյալներ չկան | Այո | 1 | 7 | |
FireWire/400 | 0,4 | 4,5 (մինչև 72 մ հաջորդական միացման ժամանակ) | Այո/Ոչ (կախված է ինտերֆեյսի տիպից և կուտակիչից ) | 63 | 4/6 | սարքերը հավասար են, հնարավոր է փոխարկում։ |
FireWire/800 | 0,8 | 4,5 (մինչև 72 մ հաջորդական միացման ժամանակ) | Այո/Ոչ (կախված է ինտերֆեյսի տիպից և կուտակիչից ) | 63 | 9 | սարքերը հավասար են, հնարավոր է փոխարկում։ |
USB 2.0 | 0,48
(իրականում — 0,25) |
5 (մինչև 72 մ երբ միացվում է շարքին ցանցային կոնցենտրատորի միջոցով) | Այո/Ոչ (կախված է կուտակիչի տիպից) | 127 | 4 | Host/Slave, հնարավոր են փոխարկիչներ |
USB 3.0 | 4,8 | տվյալներ չկան | Այո/Ոչ (կախված է կուտակիչի տիպից) | տվյալներ չկան | 9 | երկհաղորդիչ, USB 2.0-ում |
Ultra-320 SCSI | 2,56 | 12 | Այո | 16 | 50/68 | սարքերը հավասար են, հնարավոր է փոխարկում։ |
SAS | 2,4 | 8 | Այո | Ավելի քան 16384 | տաք փոխարկիչ; հնարավոր է միացում SATA-սարքեր SAS-կոնտրոլերում | |
eSATA | 2,4 | 2 | Այո | 1 (մինչև 15 պորտերի բազմապատկիչ) | 7 | Host/Slave, հնարավոր է փոխարկում |
Նշում. կոշտ սկավառակի հզորությունը 50 տարվա ընթացքում (1961 - 2011 թվականներ) մեծացել է 60 մլն անգամ [8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.