Կոպերի նավահանգիստ
From Wikipedia, the free encyclopedia
Կոպերի նավահանգիստ (սլովեն.՝ Luka Koper, իտալ.՝ Porto di Capodistria[1]), Սլովենիայի միակ նավահանգիստը։ Հիմնադրվել է 1957 թվականի մայիս ամսին։ Կառավարվում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, նավահանգստային և լոգիստիկ ծառայություններ է մատուցում և ընկած լինելով Ադրիատիկ ծովի հյուսիսային մասում, Կոպեր քաղաքին կից՝ միմյանց է կապում գլխավորապես Կենտրոնական ու Հարավարևելյան Եվրոպայի և միջերկրածովյան ու հեռավորարևելյան շուկաները։ Ունի տնտեսական ազատ գոտի։
Կոպերի նավահանգիստ | |
---|---|
Տեսակ | նավահանգիստ և բիզնես ձեռնարկություն |
Երկիր | Սլովենիա |
Ջրլիցի ափին | Ադրիատիկ ծով |
Ձևավորում | 1957 |
2019 թվականին Կոպերի նավահանգիստը եղել է զբոսանավերի ամենամեծ նավամատույցը Ադրիատիկի հյուսիսում։ Գործել են 12 տերմինալ, նավագնացային 38 գիծ[2]։ Ուղևորներ ու բեռներ տեղափոխող գնացքներն այս նավահանգիստ են հասնում եվրոպական 11 երկրներից՝ Ավստրիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Սերբիայից, Խորվաթիայից, Չեխիայից[3]։ Նավահանգստի ղեկավարությունը ունի արտասահմանյան երեք ներկայացուցչություն, որոնք գտնվում են Վիեննայում (Ավստրիա), Բուդապեշտում (Հունգարիա) և Պրահայում (Չեխիա)[4]։