From Wikipedia, the free encyclopedia
Կոպլիկի բիծ (հայտնի է նաև որպես՝ Կոպլիկի նշան) կարմրուկի նախանշանային փուլում առաջացող ներքին ցանավորում, որը առաջանում են արտաքին ցանի ի հայտ գալուց 2-3 օր առաջ։ Բնութագրվում է որպես սպիտակ մանր լորձաթաղանթի վնասումներ, որոնք գտնվում են այտի լորձաթաղանթին, վերին առաջին և երկրորդ սեղանատամների դիմացը, այն հանդիսանում է կարմրուկ վիրուսային հիվանդության հատուկ նշան[1]։ Մասնագիտական գրականությունը կոպլիկի բիծը նկարագրում է որպես լորձաթաղանթի խոցային մակերես, որտեղ նկատվում է հյուսվածքի մեռուկացում, նեյտրոֆիլային արտաքիրտ, և անոթագոյացում[2]։ Բիծը նկարագրվում է որպես «աղի հատիկներ կարմիր ֆոնին», մակուլոպապուլոզ ցանի հայտնվելուն պես հաճախ այս բիծը սկսում է անհետանալ[3]։ Կոպլիկի բիծը շատ կարևոր է ինչպես ախտորոշման, այնպես էլ հետագա բռնկումների կանխարգելման հարցում։ Այս բիծը առաջանում է ավելի վաղ, քան հիվանդությունը կհասնի իր առավել վարակայնության փուլին, այսպիսով` հնարավորություն տալով վաղ ախտորոշման և մեկուսացման շնորհիվ կառավարել հիվանդության հնարավոր բռնկումները[4]։
Նոբելյան մրցանակակիր Ջոն Էնդերս Ֆրենկլինիը և Թոմաս Փիբլսը, ովքեր առաջին անգամ առանձնացրել են կարմրուկի վիրուսը, իրենց նմուշները ստանում էին այն հիվանդներից որոնց մոտ հայտնաբերվում էին կոպլիկի բծեր[5]։
Կոպլիկի բիծը անվանվել է ի պատիվ Հենրի Կոպլիկի(1858-1927թ.), լինելով մանկաբույժ նա առաջին անգամ նկարագրել է այս ախտանիշը, հատուկ նշելով՝ դրա կարևորությունը կարմրուկի ախտորոշման և բաց չթողնման գործում[4][6]։ Նա հրապարակել է երկու հոդված, որից մեկում գունավոր պատկերով նկարագրել է այս բիծը[7]։ 1903 թվականին անհայտ հեղինակը հղում է կատարում Կոպլիկի գրքին` «Նորածնային և մանկական հիվանդություններ»-ին նշելով արդեն հայտնի բծի գունավոր նկարագրությանը։
Որոշ հեղինակներ կոպլիկի բծի առաջին նկարագրությունը վերագրում են Ռեուբոլդ Վյուրցբուրգին(1854) կամ Յուհան Մուրեյ Անդրեասին (1740-1791)։ Մինչև Կոպլիկը 1874 թվականին գերմանացի թերապևտ Կառլ Յակոբ Ադոլֆ Քրիստիան Գերհարը (1833-1902), 1879 թվականին դանիացի բժիշկ Ֆլինդը և 1985 թվականին ռուս մանկաբույժ Նիլ Ֆիլատովը նույնպես նկարագրել են նմանատիպ բծեր հիվանդների մոտ[8]։ Կոպլիկը ծանոթ էր Ֆիլատովի աշխատությանը, սակայն այն համար էր փաստազուրկ, չապացուցված[7][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.