Կոսմոգոնիա
From Wikipedia, the free encyclopedia
Կոսմոգոնիա, տիեզերածնություն (<կոսմոս և հուն. γονή — ծագում), գիտություն երկնային մարմինների և նրանց համակարգերի ծագման ու զարգացման մասին։ Կոսմոգոնիայի եզրակացությունները հիմնվում են աստղագիտության այլ ճյուղերի և առաջին հերթին՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաև ֆիզիկայի, երկրաբանության, երկրաֆիզիկայի ու երկրաքիմիայի տվյալների վրա։ Կոսմոգոնիայի խնդիրներն են.
- մոլորակների և մոլորակային համակարգերի,
- աստղերի, միգամածությունների և աստղային համակարգերի ծագման ու զարգացման օրինաչափությունների բացահայտումը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սակայն այդ պրոբլեմներից յուրաքանչյուրի ուսումնասիրությունը չի կարող կատարվել մյուսից անկախ։ Քանի որ մոլորակային համակարգի կենտրոնական մարմինը աստղ–Արեգակն է, որի ձգողության ազդեցությամբ կատարվում է մոլորակների շարժումը, պարզ է, որ մոլորակների ծագման ու զարգացման օրինաչափությունները պետք է սերտ կապի մեջ գտնվեն աստղերի ծագման ու զարգացման օրինաչափությունների հետ։ Մոլորակային կոսմոգոնիայի և աստղային կոսմոգոնիայի անցյալում զարգացել են մեկը մյուսի հետ ոչ շատ կապակցված, որը պատճառ է կոսմոգոնիական նախկին բազմաթիվ տեսությունների անհաջողության։