Կոսովոյի Հանրապետության արտաքին քաղաքականություն
From Wikipedia, the free encyclopedia
Կոսովոյի Հանրապետություն, մասամբ ճանաչված պետություն Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի, Միջերկրածովյան սահմաններում, որը 2008 թվականի փետրվարի 17-ին Սերբիայի կողմից ստացել է իր անկախությունը։ Կոսովոն ՄՕԿ-ի, Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի անդամ է։ 2015 թվականի դրությամբ, Կոսովոն 76 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։
2019 թվականի նոյեմբերի 22-ին դրությամբ Կոսովոյի անկախությունը ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից ճանաչել են 96 պետությունները (49,74 %)։ Նաև, 23-ից 28-ը (82 %) Եվրոպական Միության անդամ պետություններից և 24-ից 28՝ (86 %) ՆԱՏՕ-ի անդամ երկրները, 34-ը 57 (60 %) իսլամական համագործակցության անդամ-պետություններից ճանաչել են Կոսովոյի Հանրապետությունը։ Ռուսաստանը, ի տարբերություն եվրոպական մի շարք երկրների՝ ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա, չի ճանաչում Կոսովոյի Հանրապետությունը որպես պետություն[1]։