Կոստանդին Աբովյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կոստանդին Աբովյան.

Կոստանդին Աբովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոստանդին Աբովյան
Ծնվել է1880
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահացել է1958
Քաղաքացիություն
 Ռուսական կայսրություն
և
 ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՆերսիսեան դպրոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1896)
Մասնագիտությունուսուցիչ և թարգմանիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կոստանդին Աբովյան (1880, Երևան, Հայաստան - 1958), հայ թարգմանիչ, մանկավարժ, Խաչատուր Աբովյանի թոռը։

Կենսագրություն

Կոստանդին Աբովյանը ծնվել է 1880 թվականին Երևանում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որը 1896 թվականին ավարտելով՝ մեկնել է Գերմանիա, սովորել Լայպցիգի, Ենայի համալսարաններում։ Կովկաս վերադառնալով՝ մինչև 1919 թվականը, որպես գերմաներենի ուսուցիչ, աշխատել է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցում։ 1926 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում և Օտար լեզուների ինստիտուտում որպես գերմաներենի դասախոս։

Մեծ է եղել Կոստանդինի դերը պապի գերմաներեն ձեռագրերի վերծանման և թարգմանության գործում։ Մեծապես նպաստել է Խաչատուր Աբովյանի արխիվի պահպանմանն ու հարստացմանը[1]։

Ծանոթագրություններ

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ էջ 16 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կոստանդին Աբովյան
Listen to this article