Կոստանդին IX Մոնոմախոս
From Wikipedia, the free encyclopedia
Կոստանդին IX Մոնոմախոս (1000[1], Կոստանդնուպոլիս - հունվարի 11, 1055, Կոստանդնուպոլիս), Բյուզանդիայի կայսր 1042 թվականից։ Նրա օրոք կայսրության ներքին և արտաքին դրությունը ծանր էր։ Ճնշել է Գևորգ Մանիակի (1043), Կոստանդնուպոլսի բնակչության (1044) և Լեոն Թոռնիկի (1047) ապստամբությունները, ծանրացրել հարկերը։ Ուժեղացել են սելջուկ-թուրքերի արշավանքները, որոնց հետ բյուգանդական զորքերը ընդհարվել են Բասենի ճակատամարտում։ Արևմուտքում կայսրությունը կորցրել է Սիկիլիան, Հարավային Իտալիայի քաղաքները նվաճել են նորմանները։ 1054 թվականին տեղի է ունեցել Արևելյան և Արևմտյան եկեղեցիների բաժանումը։ 1045 թվականին Կոստանդին IX Մոնոմախոսը խաբեությամբ Բյուզանդիա է հրավիրել Հայոց թագավոր Գագիկ Բ-ին և վերացրել Բագրատունիների թագավորությունը, ստեղծել է «Անիի և Իբերիայի» կատապանությունը։ Ուժեղացրել է քաղաքական, տնտեսական և կրոնական ճնշումը, փակել է Անիի կաթողիկոսարանը, սկսել է հայադավանների հալածանքը։
Կոստանդին IX Մոնոմախոս հուն․՝ Κωνσταντίνος Θ΄ Μονομάχος | |
---|---|
Ծնվել է | 1000[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | հունվարի 11, 1055 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Զոյա Ծիրանածին և Q124729168? |
Ծնողներ | հայր՝ Theodosios Monomachos? |
Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
Երեխաներ | ենթդ․ Monomahinya? |
Konstantinos IX Monomachos Վիքիպահեստում |