սերբ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Կոստա Աբրաշևիչ (սերբ.՝ Коста Абрашевић, Kosta Abrašević, մակեդոներեն՝ Коста Абраш, Коста Абрашевиќ, մայիսի 29, 1879, Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա[1] - հունվարի 20, 1898, Շաբաց, Սերբիայի թագավորություն[1]), սերբ բանաստեղծ։ Համարվում է սերբական պրոլետարական գրականության նախահայրը։ Մակեդոնիայի Հանրապետության ազգային բանաստեղծ[2]։
Կոստա Աբրաշևիչ սերբ.՝ Коста Абрашевић, Kosta Abrašević մակեդոներեն՝ Коста Абраш, Коста Абрашевиќ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1879 |
Ծննդավայր | Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա[1] |
Վախճանվել է | հունվարի 20, 1898 (18 տարեկան) |
Վախճանի վայր | Շաբաց, Սերբիայի թագավորություն[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | սերբերեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Սերբիայի թագավորություն |
Կոստա Աբրաշևիչ Վիքիդարանում | |
Kosta Abrašević Վիքիպահեստում |
Կոստա Աբրաշևիչը ծնվել է 1879 թվականի մայիսի 29-ին Օսմանյան կայսրության Մանաստիր վիլայեթում՝ Օխրիդում (ներկայիս Մակեդոնիայի տարածք) առևտրականի ընտանիքում։ Հայրն ազգությամբ սերբ է, մայրը՝ հույն։ Հունական դպրոցում երեք տարի ուսանելուց հետո Կոստան տեղափոխվում է Սերբիա, որտեղ շարունակում է կրթությունը Շաբացի գիմնազիայում։ Այստեղ, 1894 թվականին, ապագա բանաստեղծն առաջին անգամ ծանոթանում է սոցիալիզմի գաղափարներին։ Հետո Աբրաշևիչը հիմնադրում է գրական-քաղաքական խմբակ, որը թողարկում էր երկու ձեռագիր թերթեր. գրական՝ «Омиров венац» և երգիծական՝ «Грбоња»[3]:
1897 թվականին Կոստա Աբրաշևիչը ծանր հիվանդանում է։ Բուժումն անցկացնում է Բանյա-Կովիլյաչում, սակայն ապարդյուն։ Նա վերադառնում է Շաբաց, որտեղ 1898 թվականի հունվարի 20-ին կնքում է մահկանացում։ Հուղարկավորվում է քաղաքային գերեզմանատանը։
Կոստա Աբրաշևիչի շատ բանաստեղծություններ նվիրված են բանվորների կյանքին։ Դրանցից մի քանիսն առաջին անգամ հրապարակվել են «Социјалдемократ» (1895) և «Врач» (1896) թերթերում։ Մի շարք ստեղծագործություններում նկարագրված են սերբ պրոլետարների ծանր աշխատանքի ու կենցաղի մասին՝ «Радник на раду» (ռուս.՝ Աշխատավորը բանում է, 1893), «Лопов» (ռուս.՝ Գողը, 1896), «У руднику» (ռուս.՝ Հանքահորում, 1897): Բանաստեղծի մոտ երևում են լավատեսական մոտեցումներ հեղափոխական պայքարում հետևյալ ստեղծագործություններում՝ «Црвена» (ռուս.՝ Կարմիրը, 1894), «Звижди ветре», (ռուս.՝ Քամի, փչի՛ր, 1897) և այլն[4]։
Բացի ստեղծագործելուց, Կոստա Աբրաշևիչը զբաղվում էր նաև թարգմանությամբ։ Թարգմանել է գերմանացի բանաստեղծներ Հայնրիխ Հայնեի, Մաքս Կեոգելի, Վալտեր Հազենկլեվերի, Հոֆման ֆոն Ֆալերսլեբենի, Էռնեստ Օբենհալդի ստեղծագործությունները սերբերենով։
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Песме» (ռուս.՝ Երգեր), լույս է ընծայվել 1903 թվականին, մահվանից հինգ տարի հետո, այն տպագրվել է ուսանողների ջանքերով։
Կոստա Աբրաշևիչի շատ բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, հունգարերեն, ալբաներեն, ռումիներեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.