From Wikipedia, the free encyclopedia
Կորաբ (Պրոյֆել) — ջրվեժ է Մակեդոնիայի Հանրապետութան արևմուտքում։ Գտնվում է Ալբանիայի հետ սահմանի հարևանությամբ, Մավրովա ազգային պարկի տարածքում։ Այն գտնվում է Դլաբոկա գետի վերին շրջանում (Ռադիկայի ավազան) Կորաբ լեռան լանջին։ Այն ձևավորվում է գարնանը, երբ հալում է Մալ-Կորբա գագաթի արևելյան հատվածի ձյունը։ Ջրվեժի ուշգնությունը կախված սեզոնից փոխվում է։ Սա Մակեդոնիայի Հանրապետության և Բալկանյան թերակղզու ամենաբարձր ջրվեժն է։
Ջրվեժի բարձրության վերաբերյալ տարբեր տվյալներ կան, նշվում է 100-ից մինչև 138 մ։ Հստակ բարձրությունը կախված է նրա վերին և ստորին կետերը որոշելու եղանակից, որոնք տարբերվում են տարբեր չափումների համար։ Վերին կետը ծովի մակարդակից գտնվում է մոտավորապես 2120 մ է, իսկ ստորին մասը `1990 մ բարձրության վրա[1]։
Ջրի ամենաբարձր մակարդակը նկատվում է մայիսի վերջին - հունիսի սկզբին, իսկ ջրի հոսքը ամռան ընթացքում ընկնում է։ Շատ չոր ամռանը, օգոստոսի վերջին և սեպտեմբերին ջրվեժը կարող է ցամաքել[1]։
Ջրվեժը և գետի հովիտը ձևավորվել են վերջին սառցադաշտային դարաշրջանում, սառցադաշտերի ազդեցության տակ[2]։
Ջրվեժը գտնվում է դժվար հասանելի վայրերում։ Լավագույն ճանապարհը անցնում է Դլաբոկա գետի կիրճով, որը սկիզբ է առնում Նիստրովո գյուղից և անցնում է լքված Ժուժեն գյուղով։ Այստեղի մեկ ճանապարհը անցնում է անտառներով, բայց միևնույն ժամանակ պետք է գետը հատել երկու անգամ։ Մյուս ճանապարհով գետը կարելի է հատել եկեղեցու ոտ գտնվող կամրջով։ Այս ճանապարհը կարճ է, բայց զառիվեր և պակաս անվտանգ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.