From Wikipedia, the free encyclopedia
Կորադո Ջինի (իտալ.՝ Corrado Gini, մայիսի 23, 1884[1][2], Մոտա դի Լիվենցա, Տրևիզո, Վենետո, Իտալիա - մարտի 13, 1965[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի վիճակագիր, սոցիոլոգ, ժողովրդագիր և տնտեսագետ, ֆաշիզմի առաջատար տեսաբաններից և գաղափարախոսներից մեկը։ «Ֆաշիզմի գիտական հիմքերը» գրքի հեղինակն է (1927)։ Օրգանական կոնցեպցիայի և ազգությունների նկատմամբ դրա կիրառման կողմնակից է[4]։
Կորադո Ջինի իտալ.՝ Corrado Gini | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1884[1][2] Մոտա դի Լիվենցա, Տրևիզո, Վենետո, Իտալիա |
Մահացել է | մարտի 13, 1965[1][2] (80 տարեկան) Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, վիճակագրագետ, սոցիոլոգ, ժողովրդագիր և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Հռոմի Սապիենզա համալսարան, Պադովայի համալսարան և Կալյարի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն, Վիճակագրություն և Ժողովրդագրություն |
Անդամակցություն | Լինչեի ազգային ակադեմիա, Italian Statistical Society? և Տնտեսաչափական ընկերություն[3] |
Ալմա մատեր | Բոլոնիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[1] |
Պարգևներ |
Մշակել է հայտնի «Ջինիի գործակիցը»՝ Լորենցի կորի հանրահաշվական մեկնաբանումը։
Կորադո Ջինին ծնվել է 1884 թվականի մայիսի 23-ին Տրևիզո քաղաքից ոչ հեռու գտնվող Մոտա Դի Լիվենցայում՝ հարուստ հողատերերի ընտանիքում։
Ուսանել է Բոլոնիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ միաժամանակ ուսումնասիրելով մաթեմատիկա, տնտեսություն և կենսաբանություն։ Ավարտելով Բոլոնիայի համալսարանը, 1905 թվականին, նա դասավանդել է Կալյարիի (1910 թվականից), Պադովայի (1913 թվականից) և Հռոմի (1925 թվականից) համալսարաններում՝ զբաղեցնելով կենսաչափության, ժողովրդագրության, սահմանադրական իրավունքի, քաղաքատնտեսություն, սոցիոլոգիայի և վիճակագրության պրոֆեսորի պաշտոնները։ Նրա շահերը զգալիորեն դուրս էին գալիս վիճակագրության և իրավագիտության ձևական սահմաններից։ Հռոմի համալսարանում նա հիմնադրել է սոցիոլոգիայի ամբիոնը, որը գլխավորել է։
Կորադո Ջինին 1920 թվականին հիմնադրել է Metron վիճակագրական ամսագիրը, որը ղեկավարել է մինչև իր մահը։ Այս ամսագիրը հրապարակման էր ընդունում միայն հոդվածներ, որոնք ունեն գործնական կիրառություն[5]։
1920-ական թվականներին Ջինին սերտորեն շփվում էր Բենիտո Մուսոլինիի հետ։ Ջինին ֆաշիստական գաղափարի կողմնակից էր և գրել է «Ֆաշիզմի գիտական հիմքերը» հոդվածը, որում ֆաշիստների գաղափարները հիմնավորում էր սոցիալական և կենսաբանական գործընթացների (օրգանական) և սոցիալական դարվինիզմի միջև նմանության տեսանկյունից։ Լինելով նաև եվգենիկայի կողմնակից և նրա կապը ժողովրդագրության հետ, Ջինին կազմակերպել է մարդաբանական արշավ դեպի Լեհաստան՝ այդ երկրի բնակչության, մասնավորապես, կարաիմովի ուսումնասիրության համար։ Հույս էր հայտնում, որ նացիստական Գերմանիայի և ֆաշիստական Իտալիայի հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում կփոխի մարդկային հասարակության կառուցվածքը։ Սակայն Կորադո Ջինին ոչ մի կերպ չի աջակցել ռասայական օրենքներին և հրեաների իրավունքների սահմանափակմանը, որոնք տեղի են ունեցել դրանց հիման վրա Գերմանիայում և Իտալիայում[6][7]։
1926 թվականին Կորադո Ջինին կազմակերպել է Հռոմի վիճակագրության կենտրոնական ինստիտուտը, բոլոր իտալական վիճակագրական ծառայությունների միասնական կենտրոնը և դարձել նրա նախագահը։ Այդ պաշտոնից ազատվել է 1932 թվականին[8]։
Կորադո Ջինիին շնորհվել են հետևյալ պատվավոր աստիճանները՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.