Կորդուզիո հրապարակ
From Wikipedia, the free encyclopedia
Կորդուզիո հրապարակ (իտալ.՝ Piazza Cordusio կամ իտալ.՝ Piazzale Cordusio)[1], հրապարակ Իտալիայի Միլան քաղաքի կենտրոնում։ Հրապարակն անունն ստացել է Corrs Ducis (Ducal դատարան) անունից, որը Լանգոբարդների տիրապետության ժամանակաշրջանում գտնվել է հրապարակում։ Հրապարակը հայտնի է 19-րդ դարի մի քանի նեոդասական, էկլեկտիկ և մոդեռն ոճի կառույցներով, բանկերով և փոստային բաժանմունքներով։ Չնայած այս կառույցներից շատերն այժմ տեղափոխվել են այլ վայրեր, հրապարակը շարունակում է մնալ որպես կարևոր առևտրային կենտրոն, որտեղ տեղակայված են Palazzo delle Assicurazioni Generali (Ընդհանուր ապահովագրության պալատ), the Palazzo del Credito Italiano (Իտալական վարկային պալատ) և Palazzo delle Poste (Փոստային բաժանմունքի պալատ)՝ Միլանի ֆինանսական բորսայի հին շենքը։ Հրաապարակում է գտնվում նաև Մետրոյի Կորդուզիո կայարանը, Դանթե հետիոտնային փողոցը, որը տանում է դեպի Սֆորցա ամրոց։ Դանթե փողոցի հակառակ կողմում՝ Կորդուզիո հրապարակին կից, գտնվում է Մերկանտի հրապարակը, որը միջնադարում եղել է քաղաքի կենտրոնը, որով հնարավոր է եղել հասնել Միլանի ներկայիս կենտրոն՝ Դուոմո հրապարակ։