From Wikipedia, the free encyclopedia
Կորեական պոեզիան կատարվել է կամ գրվել է կորեերեն լեզվով կամ կորեացիների կողմից։ Կորեական ավանդական պոեզիան երգել են։ Մինչ 20-րդ դարը կորեական պոեզիայի մեծ մասը գրված է եղել հանջայով (չինական հերոգլիֆները (հանցզիներ))՝ դասական չինարենով։
Կորեացի ուսուչիցները (պոետները) գրել են բանաստեղծություններ չինական դասական ոճով, ինչպես մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում՝ չինական քառյակների հիմքով։ Պահպանված ամենահին օրինակը թվագրվում է մ.թ.ա 17 թվականին՝ «Թագավոր Յուրի երգը դեղին թռչունների մասին» (Hwangjoga, 황조가/黃鳥歌): Մի քանի կորեացի հեղինակներ հետևել են Տան դինաստիայի պոեզիայի լիրիկական ոճին, օրինակ՝ պոեզիայի ձև շին։ Հետաքրքիր է այն, որ կորեական պոեզիան սկսում է ծաղկել Գորյոյի կոնֆուցիական ուսմունքների ժամանակաշրջանում (սկսած 935 թվականից)։ Բանաստեղծական ժողովածուները տպագրվել են շատ հազվադեպ.
Հյանգան կորեական բանաստեղծության գրական ժանրն է, գրված իդուի միջոցով։ Մինչև մեր օրերը պահպանվել է հյանգայի 25 բանաստեղծություն, որոնցից 14-ը «Սամգուկ Յուսա» հին ժողովածուում և 11-ը՝ «Կյոնեջոն»-ում։ Հայտնվել են Միասնական Սիլլայի պետականության ժամանակաշրջանում։
Գորյոյի ժամանակաշրջանը առանձնացվել է չինարեն հիերոգլիֆների օգտագործումով։ Հյանգա, որպես կորեական գրականության ձև, հիմնականում անհետացել է , շատ հայտնի են դարձել՝ «Գորյոյի երգերը» (Goryeo gayo): Գորյոյի երգերի մեծամասնությունը փոխանցվել է բանավոր և մեծամասնությունը պահպանվել է Չոսոնի ժամանակաշրջանում, երբ նրանցից մի քանիսը գրի են առնվել՝ օգտագործելով հանգըլը։ Գորյոյի երգերի բանաստեղծական ձևը հայտնի է եղել փխյոլգոկ անունով։ Կա երկու տարբեր ձև՝ տալլյոնչխե (단련체) և յոնջանչխե (연잔체): Ստանդարտ է համարվում կարճ ձևը, մինչդեռ վերջինը համարվում է ավելի երկար տարբերակը։ Գորյոյի երգերը բնութագրվում են մաքուր ձևի բացակայությամբ և իրենց աճող երկարությամբ։ Մեծամասնությունը ուղղված են իրենց անցումին և բնութագրում են կյանքի ընդհանուր հարցերը։
Սիջոն կամ Սիչոն կորեական պոեզիայի քնարական ժանր է, ի սկզբանե անվանվել է տանգա (բառացիորեն՝ կարճ երգ)։ Սիջոն մոտ է ճապոնական հայկու ոճին։ Սիջո ոճի յուրաքանչյուր բանաստեղծություն պարունակում է 14-16 հիերոգլիֆ (կամ հանգըլի վանկեր), ընդամենը 44-46 վանկ՝ երեք տողում։ Յուրաքանչյուրի մեջտեղում դադար է արվում, այդ պատճառով այլ լեզուներով թարգմանելիս հաճախ օգտագործում են վեց տող՝ երեքի փոխարեն։ Սիջոյի առավել հայտնի հեղինակ է Յուն Սոնգ Դոն։
Կասան կորեական միջնադարյան պոեզիայի ժանր։ Կասան իրենից ներկայացնում է խոշոր բանաստեղծական ստեղծագործություն անցյալի նշանակալի իրադարձությունների, երկրի տեսարժան վայրերի, Կորեայի ժողովրդի և հարևանների կյանքի մասին։ Բանաստեղծական ձևը զարգացել է Չոսոնի դինաստիայի ժամանակաշրջանում, իսկ հայտնվել է ավելի վաղ՝ Գորյոյի դինաստիայի ժամանակ։
Պոեզիայի ամենահայտնի հեղինակն է եղել Չոն Չխոլը (1536-94)։
Եղել են փորձեր իմաժիզմը և ժամանակակից պոեզիան ներկայացնել արտակարգ միջոցներով. 20-րդ դարի սկզբին ամերիկացի ժամանակակիցների թարգմանություններով, ինչպիսիք են՝ Էզրա Փաունդը և Թ. Ս Էլիոթը։ Վաղ հանրապետական ժամանակաշրջանում (սկսած 1953 թվականից՝ Կորեական պատերազմից հետո), հայրենասիրական թեմաները եղել են շատ հայտնի։ Քնարերգական պոեզիան զարգացավ 1970 թվականից և հետո։ Պոեզիան բավականին հայտնի է Կորեայում 21-րդ դարում և հիմք ընդունելով հրապարակված աշխատանքների քանակը և գրել շարունակողներից։ Ժամանակակից կորեական պոեզիայի թափքը դադարեցվել է։ Աշխատանքները ապահոված են լեզվաբանական տեղեկությունով կորեական 10300 պոեմներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.