հայ տնտեսագետ From Wikipedia, the free encyclopedia
Կորյուն Լուկաշի Աթոյան (փետրվարի 16, 1956[1], Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1996), պրոֆեսոր (2006)։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (2011-2018)[2]։
Կորյուն Լուկաշի Աթոյան | |
---|---|
Ծնվել է | 1956, փետրվարի 16 |
Ծննդավայր | Բերդ, Տավուշի մարզ |
Քաղաքացիություն | հայ |
Կրթություն | Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատանք | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
1974 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1982-1985 թվականներին սովորել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 1994-1996 թվականներին սովորել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրայում[3]։
1981-1982 թվականներին և 1985-1988 թվականներին եղել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ, կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա սեկտորի վարիչ, 1988-1991 թվականներին` ՀՀ ՊետՇին բաժնի պետ, 1991-1994 թվականներին և 1996-1998 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ, 1998-1999 թվականներին` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, առաջատար մասնագետ, 1999-2000 թվականներին` ՀՀ պետական եկամուտների նախարարության բաժնի պետ, 2000-2001 թվականներին` ՀՀ Կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնում խորհրդական, 2001-2005 թվականներին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծախսերի ֆինանսավորման վարչության պետ։
2005 թվականի փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ[4]։ 2008 թվականի հունիսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[5]։ 2008-2011 թվականներին` ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական։ 2011-2018 թվականներին եղել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր[6][7]։
Աշխատանքները վերաբերում են շինարարության նյութատեխնիկական մատակարարման կատարելագործմանը։ Հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների և աշխատությունների։ 2011 թվականից` ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ, 2007-2010 թվականներին` ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ, 2006 թվականին ընտրվել է Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, 2005-2007 թվականներին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ, 2003 թվականից՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ, 2002 թվականին մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացներին, Ավստրիա, 1996 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.