Կորնելիուս Նեպոս (լատին․՝ Cornelius Nepos, հին հունարեն՝ Κορνήλιος Νέπως, մոտ մ. թ. ա. 100[1], Օսթիլիա, Մանտուա, Լոմբարդիա և Պավիա, Միլանի դքսություն[2] - մոտ մ. թ. ա. 25[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն), հինհռոմեական պատմիչ (տարեգիր) և կենսագիր։ Սալլուստիոսի և Կիկերոնի ժամանակակիցը և կայսրության սկզբի հռոմեական պատմագիրներից մեկն է։ Նրա մասին կենսագրական տեղեկություններ գրեթե չեն պահպանվել։ Բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Կիկերոնի, Կատուլլուսի և Ատիկուսի հետ։ Ունեցել է բեղուն գրիչ, բայց նրա գրվածքների գերակշռող մասը մեզ չի հասել։

Արագ փաստեր Կոռնելիուս Նեպոս լատին․՝ Cornelius Nepos, Ծնվել է ...
Կոռնելիուս Նեպոս
լատին․՝ Cornelius Nepos
Thumb
Ծնվել էմոտ մ. թ. ա. 100[1]
ԾննդավայրՕսթիլիա, Մանտուա, Լոմբարդիա կամ Պավիա, Միլանի դքսություն[2]
Մահացել էմոտ մ. թ. ա. 25[1]
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունAncient Roman historian, գրող, կենսագիր, բանաստեղծ և պատմաբան
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ անհայտ
 Cornelius Nepos Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Վերին Իտալիայում[3]՝ Վերոնայի մերձակա գյուղերից մեկում։ Մտերիմ է եղել Տիտուս Ատտիկուսին, Կիկերոնին. վերջինս նրան «անմահ» է անվանել, համեմատել աստվածության հետ[4], իսկ Կատուլլը իր համերկրացի Նեպոսին բանաստեղծությունների մի ամբողջ գիրք է նվիրել։ Կիկերոնի նամակներից մեկում հիշատակված է, որ Կոռնելիուսը որդի է ունեցել, որը վաղաժամ մահացել է մեր թվականությունից առաջ 44 թվականին[5]։

Նեպոսի ստեղծագործական վաղ շրջանի խոշոր ստեղծագործություններից է, սիրային-էրոտիկ բանաստեղծություններից զատ, «Ժամանակագրություն»-ը, որը բաղկացած է եղել երեք գրքից և ըստ երևույթին գրվել է մ. թ. ա. 54 թվականին։ Այնտեղ ներկայացված են եղել համաժամանակյա աղյուսակներ՝ Հունաստանի և Հռոմի պատմությունների կարևորագույն իրադարձությունների համադրմամբ։

Նեպոսի վերջին աշխատությունները գրվել են Մարկուս Վառոնի ազդեցությամբ։ Դրանց մեջ են «Exempla»-ի հինգ գրքերը, Կատոն Ավագի և Կիկերոնի հանգամանալի կենսագրականները «Նշանավոր մարդկանց մասին» (լատին․՝ De viris illustribus) մեծածավալ երկը, որը բաղկացած էր 16 գրքից և պարունակում էր անվանի հռոմեացիների ու օտարազգիների զուգադիր կենսագրականները[6]։

Նեպոսին է վերագրվում «Si vis pacem, para bellum» («Խաղաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի») հանրահայտ լատինական ասացվածքի հեղինակությունը։

Ստեղծագործությունները

  • «Խրոնիկա» կամ «Տարեգրություն», բաղկացած է երեք գրքից, որոնց մեջ շարադրել է ոչ միայն հռոմեական, այլև, ըստ պատմական հաղորդումների, հունական պատմությունը։
  • «Պատմական օրինակների ժաղովածու»։
  • «Նշանավոր հրամանատարների կյանքը»։
  • «Գիրք նշանավոր մարդկանց», բաղկացած է 16 գրքից և նրա ամենախոշոր աշխատությունն է. պարունակում է մեծ մարդկանց՝ հրամանատարների, պոետների, պատմաբանների և այլոց կյանքի նկարագիրը։ Ենթադրվում է, որ հրապարակվել է 35-34 թվերին։ Այս գրքի մեջ շարադրված են Կատոն Ավագի և Կիկերոնի կենսագրությունները։ Այս գրքերից գրեթե ոչինչ չի հասել մեզ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.