Կորոնե (ագռավ)
հունական դիցաբանական կերպար, ագռավ / From Wikipedia, the free encyclopedia
Կորոնե ( հին հունարեն՝ Κορώνη, Korṓnē — «ագռավ»[1], արտասանություն: [korɔ̌ːnɛː]), Հունական և հռոմեական դիցաբանության մեջ երիտասարդ կին, ում ուզում էր ցանկասիրությամբ տիրել ծովի աստված Պոսեյդոնը և ով փախչելով նրանից փրկվել է իմաստության աստվածուհի Աթենասի կողմից։
Արագ փաստեր Կորոնե, Տեսակ ...
Կորոնե | |
---|---|
Նեպտուն և Կորոնե 1724, Վիեյրա Լուզիտանո | |
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | իգական |
Հայր | Coronaeus? |
Փակել
Կորոնեն արքայադուստր էր և Ֆոկիդայի (Կենտրոնական Հունաստանի նոմոս) արքա Կորոնեուսի դուստրը։
Կորոնեի համառոտ պատմությունը ներկայացրել է հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսն իր «Մետամորֆոզներ» պոեմի երկրորդ գրքում։ Ագռավի մասին մի քանի այլ առասպելներ պատմում են Աթենասի հետ նրա կապի մասին։