Կուալա Լումպուր
From Wikipedia, the free encyclopedia
Կուալա Լումպուր (մալայերեն՝ Wilayah Persekutuan Kuala Lumpur, անգլ.՝ Federal Territory of Kuala Lumpur, չինարեն՝ 吉隆坡联邦直辖区), Մալայզիայի մայրաքաղաքը ու ամենաբնակեցված քաղաքը[1]։ Քաղաքի մակերեսը կազմում է 243 կմ2, բնակչությունը 2010 թվականի տվյալներով՝ 1,6 միլիոն մարդ[1]։ Մեծ Կուալա Լումպուր քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը 2012 թվականի տվյալներով կազմում է 7,5 միլիոն մարդ[2]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կուալա Լումպուր | |||||
كوالا لومڤور 吉隆坡 கோலாலம்பூர் | |||||
| |||||
Երկիր | Մալայզիա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Հիմնադրված է | 1857 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1972 թվականից | ||||
Մակերես | 243,65 կմ² | ||||
ԲԾՄ | 21,95 մ | ||||
Բնակչություն | 1 809 699 մարդ (2009) | ||||
Խտություն | 7427,5 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 6 900 000 | ||||
Ժամային գոտի | UTC+8 | ||||
Հեռախոսային կոդ | +60 3 | ||||
Փոստային դասիչ | 40xxx - 48xxx, 62xxx - 64xxx | ||||
Ավտոմոբիլային կոդ | W | ||||
Պաշտոնական կայք | kualalumpur.gov.my | ||||
| |||||
Կուալա Լումպուրը Մալայզիայի խորհրդարանի նստավայրն է։ Քաղաքը ժամանակին դաշնային կառավարության դատական և գործադիր մարմինների նստավայն էր, սակայն դրանք 1999 թվականին տեղափոխվել են Պուտրաջայ[3]։ Դատական համակարգի որոշ բաժիններ դեռ գտնվում են Կուալա Լումպուրում։ Այստեղ է գտնվում նաև Մալայզիայի արքայի պաշտոնական նստավայր Իստանա Նեգարան։ Կուալա Լումպուրը Մալայզիայի մշակութային, ֆինանսական և տնտեսական կենտրոնն է։ Foreign Policy-ի 2010 թվականի գլոբալ քաղաքների սանդղակում գրավում է 48-րդ հորիզոնականը[4] իսկ 2010 թվականին ըստ 2thinknow-ի՝ տնտեսական և սոցիալական նորարարության գլոբալ քաղաքների ցանկում գրավել է 67-րդ տեղը[5]։