Կուբիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Կուբիզմ (ֆր.՝ cubisme), մոդեռնիստական հոսանք կերպարվեստում, որ սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում Ֆրանսիայում։
Այս գեղարվեստական հոսանքը սկիզբ է առել Պոլ Սեզանի այն մտքից, որ նկարիչը աշխարհին պետք է նայի գնդի կամ քառակուսու միջով։ Կուբիստական նկարչությունը 1905 թվականին արդեն գերակշռող երևույթ էր եվրոպական արվեստում։ Առաջին կուբիստական նկարը երևույթ դարձավ փարիզյան սալոնում. նրա հեղինակը Ժորժ Բրաքն էր։ Ավելի ուշ Ժորժ Բրաքի և Պաբլո Պիկասոյի օրինակին են հետևել Ջին Մեցինգերը, Ալբերտ Գլեյզեսը, Ռոբեր Դելոնե, Հենրի Լե Ֆաուկոնիերը, Ֆերնարդ Լեգերը և Ժուան Գրիսը։ Կուբիզմը լայնորեն տարածում ստացավ Պոլ Սեզանի եռաչափ աշխատանքների միջոցով։
Կուբիստական նկարներում առարկաները տարալուծված են, բաժանված մասերի և վերադասավորված աբստրակտ ձևով։ Այստեղ հեղինակը առարկան ներկայացնում է մի քանի կողմից։
Ֆրանսիայում կուբիզմից են առաջացել օրֆիզմը, աբստրակցիոնիզմը, պուրիզմը (Purism)։ Այլ երկրներում՝ ֆուտուրիզմը, սուպրեմատիզմը, Դադաիզմը, կոնստրուկտիվիզմը և Դե ստիջլը։