«Կուզիկը Նոտր Դամից» (անգլ.՝ The Hunchback of Notre Dame), Դիսնեյ ստուդիայի անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է 1996 թվականի հունիսի 21-ին։ Ֆիլմը հիմնված է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վրա, սակայն սյուժեում մտցվել են մի շարք փոփոխություններ։ Գործողությունները կենտրոնացված են Էսմերալդայի՝ գեղեցիկ գնչուհի-պարուհու, Ֆրոլոյի՝ ուժեղ և ազդեցիկ դատավոր, որը հետապնդում է նրան և գաղտնի սիրահարված է, կուզիկ Կվազիմոդոյի՝ որը հնչեցնում է զանգերը Փարիզի Աստվածամոր տաճարում և երիտասարդ կապիտան Ֆեբուսի՝ նույնպես սիրահարված է Էսմերալդային։
Արագ փաստեր Կուզիկը Նոտր Դամիցանգլ.՝ The Hunchback of Notre Dame, Տեսակ ...
Կուզիկը Նոտր Դամից անգլ.՝ The Hunchback of Notre Dame |
---|
|
|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
---|
Ժանր | բադի մուվի, երաժշտական ֆիլմ[1][2], հումորային դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում, ավանդական մուլտֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և դրամա |
---|
Թեմա | կրոն, օտար, lust? և ցեղասպանություն |
---|
Կերպարներ | Quasimodo?[3], Esmeralda?[3], Claude Frollo?[3], Phoebus?[3], Clopin?[3], Gargoyles?[3], Djali?[3], Archdeacon?[3], Gypsies?[3], Guards?[3], Կվազիմոդո, Էսմերալդա, Կլոդ Ֆրոլլո, Ֆեբ դե Շատոպեր, Կլոպեն Տրուիեֆու, Victor?, Hugo?, Laverne?, Quasimodo's Mother?, Djali?, Brutish Guard?, Oafish Guard? և The Old Heretic? |
---|
Գործողության վայր | Փարիզ, Փարիզի Աստվածամոր տաճար և Հրաշքների գավիթ |
---|
Դարաշրջան | 1482 |
---|
Հորինված երկիր | Disney's The Hunchback of Notre Dame universe? |
---|
Հիմնված է | Փարիզի Աստվածամոր տաճարը[3] |
---|
Շարքի մասն է | Walt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր |
---|
Ռեժիսոր | Գերի Թրուսդեյլ[4][5][6][…] և Կիրկ Ուայզ[5][6][7][…] |
---|
Սցենարիստ | Թեբ Մերֆի[8][3], Իրեն Մեչչի[3], Բոբ Ցուդիկեր[3], Նոնի Ուայթ[3], Ջոնաթան Ռոբերթս[3] և Ուիլ Ֆին[3] |
---|
Հնչյունավորում | Մերի Ուիքս[9][3], Թոմ Հալս[9][2][3][…], Դեմի Մուր[9][2][3][…], Թոնի Ջեյ[9][2][3][…], Քևին Քլայն[9][3], Ջեյսոն Ալեքսանդր[9][3], Չարլզ Կիմբրո[9][3], Դևիդ Օգդեն Սթիրզ[9][3], Heidi Mollenhauer?[9][3], Jane Withers?[10][3], Ֆրենկ Ուելքեր[10], Մերի Կեյ Բերգման[10][3], Ջիմ Քամինգս[10][3], Քորի Բարթոն[10][3], Բիլ Ֆագերբակի[10][3], Paul Kandel?[10][3], Պատրիկ Փիննի[10][3], Գերի Թրուսդեյլ[10][3] և Միկի ՄակԳոուեն[11][12] |
---|
Պատմող | Clopin? |
---|
Պրոդյուսեր | Դոն Հան[3] և Ռոյ Քոնլի[3] |
---|
Երաժշտություն | Ալան Մենկեն[3] |
---|
Խմբագիր | Ellen Keneshea?[3] և Ջեյմս Մելթոն[3] |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ընկերություն | Walt Disney Pictures[3] և Walt Disney Animation Studios |
---|
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures[3] |
---|
Տևողություն | 91 րոպե |
---|
Շարք | Walt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր |
---|
Սիկվել | Կուզիկը Նոտր Դամից 2 |
---|
Թվական | հունիսի 21, 1996[7][8][13][…] |
---|
Առաջադրում | «Օսկար» մրցանակ երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտության համար |
---|
Պարգևներ | |
---|
MPAA վարկանիշ | G |
---|
Բյուջե | 70 000 000 $ |
---|
Շահույթ | 325 338 851 $[14] և 100 138 851 $[15] |
---|
movies.disney.com/the-hunchback-of-notre-dame |
---|
Փակել
Ֆիլմի ռեժիսորներն են հանդիսանում Կյորկ Ուայզը և Գերի Թրուզդեյլը, որոնք եղել են նաև 1991 թվականին թողարկված «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմի ռեժոսորները, իսկ պրոդյուսերն է հանդիսացել Դոն Հանը, «Գեղեցկուհին և Հրեշը», «Առյուծ արքան» մուլտֆիլմերի պրոդյուսերը։ Կոմպոզիտորներն են Ալան Մենկենը և Ստեֆեն Շվարցը, հերոսներին ձայնավորել են Թոմ Հալսը, Դեմի Մուրը, Կևին Կլայնը, Պոլ Կենդելը, Ջեյսոն Ալեքսանդերը, Չարլզ Կիմբրոն, Դևիդ Օգդեն Սթիրսը, Թոնի Ջեյը և Մերի Ուայկսը (նրա վերջին դերը կինոյում)։ Մուլտֆիլմը պատկանում է «Դիսնեյ Ռենեսանս» անվանումով դարաշրջանին՝ 1989 թվականից 1999 թվականի միջև ընկած տասնամյակը, երբ Դիսնեյը ստեղծում էր հաջող անիմացիոն ֆիլմեր, գրավելով բազմաքանակ հանդիսատեսի և առաջացնելով քննադատների հետաքրքրությունը։ Ֆիլմի սիքվելը, «Կուզիկը Նոտր Դամից 2», թողարկվել է 2002 թվականին։ Այս մուլտֆիլմը MPAA-ի կողմից արժանացել է G ռեյտինգի և U ռեյտինգի British Board of Film Classification-ի կողմից Մեծ Բրիտանիայում։ Չնայած այդպիսի ռեյտինգների, ֆիլմը ճանաչվում է Դիսնեյի ստուդիայի ամենամռայլ ֆիլմերից մեկը[16]։