Կուլոնի օրենք
From Wikipedia, the free encyclopedia
Կուլոնի օրենք, ֆիզիկայի օրենք, նկարագրում է լիցքավորված մասնիկների էլեկտրաստատիկ փոխազդեցությունը։ Ձևակերպել է ֆրանսիացի գիտնական Շառլ Օգյուստեն Կուլոնը 1785 թ.։ Էական դեր է խաղացել դասական էլեկտրամագնիսական տեսության մշակման մեջ։ Ըստ Կուլոնի օրենքի, երկու կետային լիցքավորված մասնիկների փոխադարձ ձգողության կամ վանողության ուժը ուղիղ համեմատական է նրանց լիցքերի մեծության արտադրյալին և հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն[1]։ Կուլոնի օրենքը բազմիցս ստուգվել և հաստատվել է ճշգրիտ փորձերով։