Կուկաս
From Wikipedia, the free encyclopedia
Կուկաս (Կուկեշ, Կուկուշ, ալբ․՝ Kukës, Kukësi), քաղաք հյուսիսարևելյան Ալբանիայում։ Գտնվում է համանուն՝ Կուկաս գավառում՝ Ալբանիայի ու Կոսովայի սահմանից ոչ հեռու։ 2003 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 16 315 մարդ, որոնց մեծամասնությունն ալբանացիներ են։ Ալբանացիներից հետո երկրորդ էթնիկական խումբը գորացիներն են։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կուկաս | |||
Kukës կամ Kukësi | |||
| |||
Երկիր | Ալբանիա | ||
Գավառ | Կուկասի գավառԿուկասի գավառ | ||
Շրջան | Կուկասի շրջան | ||
ԲԾՄ | 358 մ | ||
Խոսվող լեզուներ | ալբաներեն | ||
Բնակչություն | 16 315 մարդ (2003) | ||
Ազգային կազմ | ալբանացիներ | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +355 (0) 24 | ||
Փոստային դասիչ | 8501-8503 | ||
Ավտոմոբիլային կոդ | KU | ||
Պաշտոնական կայք | bashkiakukes.com | ||
| |||
Քաղաքը տեղակայված է Սև Դրին ու Սպիտակ Դրին գետերի միախառնվելու վայրում, որտեղ այդ երկու գետերը ձևավորում են Դրին գետը։ 1976 թվականին այս տարածքում գոյություն ունեցած նախկին քաղաքը ողողվել է Ֆիերցա ջրամբարի ջրով, որ կառուցվել էր ջրաէլեկտրակայանի կառուցումից հետո։ Նոր քաղաքը կառուցվել է ոչ հեռու՝ Գյալիցա ու Կորիտնիկ լեռների ստորոտում։ Այդ ժամանակից ի վեր քաղաքը հաճախ կոչում են Նոր Կուկաս (ալբ․՝ Kukësi i Ri)։
Քաղաքի կողքով հոսում է ևս մի գետ՝ Լյուման։ Քաղաքի ոչ հեռու՝ մի քանի կիլոմետր դեպի հարավ, կա օդանավակայան՝ Kukës Airport Zayed bin Sultan Al Nahyan։ Քաղաքն ունի իր անունը կրող ֆուտբոլային ակումբ։