Կուշչի Արմավիր - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կուշչի Արմավիր.

Կուշչի Արմավիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուշչի Արմավիր (մինչ 1936 թվականը` Խաչակապ), գյուղ Արցախի Հանրապետության Գետաշենի ենթաշրջանի՝ Շահումյանի շրջանում (նախկին Խանլարի շրջանում)։ Գետաշենից 2 կմ հարավ-արևմուտք՝ 1100 մ բարձրության վրա, Քյումբակչայ գետի աջ ափին։ Բնակչությունը 1990 թվականի տվյալներով 800 մարդ է։ Զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ուներ ութամյա դպրոց, ակումբ։ Գյուղում են Ամենափրկիչ եկեղեցին և գերեզմանատունը՝ խաչքարերով։ Հիմնադրել էին Դաշքեսանի Խաչակապ գյուղից եկած հայերը` 1888 թվականին:

1990 թվականին բնակչությունը բռնագաղթել է։ Գյուղը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։



{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կուշչի Արմավիր
Listen to this article