Կուսսար
From Wikipedia, the free encyclopedia
Կուսսար կամ Կուշշար (ռուս.՝ Куссар, անգլ.՝ Kussar, Կուսսարա, Կուշշարա), քաղաք-պետություն Փոքր Ասիայի կենտրոնական մասում, մոտավորապես համապատասխանում է Յոզգաթի մարզին։ Մ.թ.ա. 18-րդ դարի կեսերին կենտրոնական Փոքր Ասիայում գերիշխող է դառնում Կուսսար քաղաք-պետության կառավարիչ Անիտտասը, որը հեթական պետության իրական հիմնադիրն է։ Սակայն հեթերը իրենց թագավորական տան և Հեթական պետության հզորության հիմնադիր համարում էին Լապառնասին (կամ Տապառնաս, որն իշխել է, հավանաբար մ.թ.ա. 17-րդ դարում)[1]։ Անիտտասը մոտավորապես մ.թ.ա. 18-րդ դարի առաջին կեսին միավորել է հեթերի քաղաք-պետությունները և ստեղծել Հեթական թագավորությունը[2]։
Արագ փաստեր
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կուսսար | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | թագավորություն | |||
Պետության գլուխ | թագավոր |
Փակել