From Wikipedia, the free encyclopedia
Կվակ Դոնգ Յոն (հանգըլ.곽동연, մարտի 19, 1997[1], Դեջոն, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և երաժիշտ[2]։ 2012 թվականին նա կատարել է իր դեբյուտը «Իմ ամուսինը ընտանիք է ունեցել» հեռուստասերիալում, որի համար արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին Korean Drama Awerds-ում։ Այնուհետև նա նկարահանվեց «Դեռահասության տարիք»(2013), «Ժամանակակից ֆերմեր» (2014) և 2016 թվականին ճանաչում բերեց «Սերը լուսնի լույսում» պատմական դրաման։
Կվակ Դոնգ Յոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1997[1] (27 տարեկան) |
Ծննդավայր | Դեջոն, Հարավային Կորեա |
Կրթություն | Սեուլի կատարողական արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, երաժիշտ և հեռուստատեսային դերասան |
Կվակը հանդիսանում է Kokoma Band խմբի անդամ և կիթառահար, որը ղեկավարվում է FNC Entertainment-ի կողմից։
Կվակը ծնվել է 1997 թվականի մարտի 19-ին, Հարավային Կորեայի Դեջոն քաղաքում, երկու եղբայրներից ամենաերիտասարդն է։
Նա 2010 թվականին երաժշտություն է սովորել FNC Academy-ում։ 2013 թվականի փետրվարին ավարտել է «Munrae Junior» ավագ դպրոցը և Սեուլի «Կատարողական արվեստի» դպրոցը[3]։
2012 թվականին Կվակը իր դեբյուտը կատարեց KBS-ի «Իմ ամուսինը ընտանիք է ունեցել» հեռուստատեսային շարքում։ Դրաման հասավ հանդիսատեսի ուշադրության գագաթնակետին` 49,6%[4], որի համար նա արժանացավ «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին Korean Drama Awerds-ում[5]։
2013 թվականին նա դարձավ երիտասարդ արքայազն Դոնգ Փյունգ «Ջանգ Օկ Ջուն, ապրել սիրով» SBS-ի պատմական դրամայում[6]։ Այնուհետև նա նկարահանվեց KBS Drama Special «Դեռահասության տարիք» դրամայում[7]։ Նույն տարում Կվակը հանդես եկավ KBS-ի «Ոգեշնչող սերունդ» դրամայում, խաղալով Կիմ Հյուն Ջունգի պատանի կերպարը[8]։
2014 թվականի մարտին նա զբաղեցրեց առաջատար դերը KBS-ի «Միջնակարգ դպրոցի աղջիկը» հատուկ դրամայում[9]։ Այնուհետև Կվակը նկարահանվեց SBS-ի «Ժամանակակից ֆերմեր» դրամայում, խաղալով ռոք խմբի թմբկահար, ով ավելի ուշ տեղափոխվեց գյուղ, որպես ֆերմեր[10] :
2015 թվականին Կվակը նկարահանվեց Sistar գյոր բենդի անդամ Բոռայի հետ «Շողոքորթը» վեբ դրամայում[11]։
2016 թվականին նա ավելի լայն ճանաչում գտավ, երբ հանդես եկավ KBS2-ի «Սերը լուսնի լույսում» դրամայում, որը հիմնված էր «Ամպերով նկարված լուսնի լույսը» վեպի հիման վրա[12]։ 2017 թվականին նա նկարահանվեց KBS-ի «Վերամիավորված աշխարհներ» ֆանտաստիկա, ռոմանտիկա դրամայում[13] :
2018 թվականին Կվակը կնկարահանվի KBS-ի «Ռադիո ռոմանտիկա» ռոմանտիկական դրամայում[14]։
Տարի | Վերնագիր | Դեր |
---|---|---|
2016 | Ուսուցչուհին | Յու Ջոնգ Կի |
2017 | Երկաթե կամքով մարդը | Չհվի Յուն Սոկ |
Տարի | Վերնագիր | Դեր | Ալիք |
---|---|---|---|
2012 | Իմ ամուսինը ընտանիք է ունեցել | Բանգ Ջանգ Գուն | KBS |
2013 | Jang Ok-jung, Living by Love | երիտասարդ արքայազն Դոնգ Փյունգ | |
2013 | Դեռահասության տարիք | Չոի Չոնգ Ու | KBS |
2014 | Ոգեշնչող սերունդ | Երիտասարդ Շին Ջունգ Տա | KBS |
2014 | Drama Special: Middle School Student A | Լի Հե Ջուն | KBS |
2014 | Ժամանակակից ֆերմեր | Հան Կի Ջուն | |
2015 | Տպավորիչ քաղաքականություն | Յի Ուի Րիփ | MBS |
2015 | Ավիչի | Ջի Սոն Ու | KBS |
2016 | Վերադարձիր աջջուսի | երիտասարդ Հան Գի Տակ | |
2016 | Տափօղակ | Հվանգ Կյունգ Պիլ[15] | |
2016 | Pied Piper | Ջունգ Ին[16] | |
2016 | Վարպետ:Լապշայի Աստված | Լի Յոնգ Ջու[17] | |
2016 | Սերը լուսնի լույսում | Կիմ Բյունգ Յոն | |
2017 | Իմ ուղղու պայքրը | Է Ռայի նախկին ընկերը[18] | |
2017 | Միավորված աշխարհներ (հեռուստասերիալ) | Սոնգ Հե Չեոլ | |
2017 | Դանդաղորեն | Լի Ջի Վոն[19] | |
2018 | Ռադիո «Ռոմանտիկա» | Ջեսոն |
Տարի | Վերնագիր | Բնագիր վերնագիր | Դեր | Ալիք |
---|---|---|---|---|
2015 | Շողոքորթը | 아부쟁이 얍 | Փակ Գոն | Naver TV Cast |
Տարի | Մրցանակ | Ծանոթագրություններ | Ֆիլմի անվանում | Արդյունք | Ծանոթ. |
---|---|---|---|---|---|
2012 | 5th Korea Drama Awards | Լավագույն երիտասարդ դերասան | Իմ ամուսինը ընտանիք է ունեցել | Հաղթանակ | [5] |
2012 | KBS Drama Awards | Լավագույն երիտասարդ դերասան | Իմ ամուսինը ընտանիք է ունեցել | Առաջադրված | |
2014 | 16th Seoul International Youth Film Festival | Լավագույն երիտասարդ դերասան | Ոգեշնչող սերունդ | Առաջադրված | |
2014 | KBS Drama Awards | Լավագույն երիտասարդ դերասան | Ոգեշնչող սերունդ և Միջնակարգ դպրոցի աղջիկը | Հաղթանակ | [24] |
2016 | KBS Drama Awards | Լավագույն նոր դերասան | Սերը լուսնի լույսում | Առաջադրված | |
2017 | 10th Korea Drama Awards | Լավագույն նոր դերասան | Սերը լուսնի լույսում | Առաջադրված | [25] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.