From Wikipedia, the free encyclopedia
«Կտուրները ձյան տակ» ( ֆր.՝ Vue de toits (effet de neige)), ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կայբոտի (Gustave Caillebotte, 1848—1894) նկարը, 1878-1879 թվականների ձմեռը։ Նկարի չափսերը՝ 64x82 սմ[2]։
Կտուրները ձյան տակ Vue de toits (effet de neige) | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գյուստավ Կայբոտ |
տարի | 1878 |
բարձրություն | 64 |
լայնություն | 82 |
ժանր | քաղաքային բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
սեփականատեր | Martial Caillebotte? և Ֆրանսիա |
մակագրություն | G.CAILLEBOTTE |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Vue de toits (Effet de neige) by Gustave Caillebotte Վիքիպահեստում |
Առաջին անգամ նկարը ցուցադրվել է Փարիզի իմպրեսիոնիստների 4-րդ ցուցահանդեսին 1879 թվականի ապրիլին։ Կայբոտը մեծ ոգևորությամբ էր պատրաստվում այս ցուցահանդեսին։ Ներկայացրել էր 25 աշխատանք, որոնցից 2-ը տների կտուրների պատկերներ էին, որոնցից մեկը հենց «Կտուրները ձյան տակ» նկարն էր։ Չնայած նրան, որ այս աշխատանքն այնքան մեծ ուշադրություն չգրավեց, որքան Կայբոտի մյուս աշխատանքները, այն դարձավ մեծ աշխատանք քաղաքային նկարների շրջանում։ Երկար ժամանակ նկարը գտնվում էր Կայբոտի հավաքածուի մեջ։ Նրա մահից հետո 1894 թվականին նկարը հանձնվեց Լյուքսեմբուրգի թանգարանին՝ «Étude de paysage» անունով։ 1929 թվականին այն տեղ գտավ Լուվրի հավաքածուների շարքում, իսկ 1947 թվականից ազգային Ժե դե Պոմ թանգարանում։ 1986 թվականին նկարը տեղ գտավ Օրսեի թանգարանում, որտեղ և գտնվում է մինչ օրս[3]։
Նկարը պատկերվում է վերևից, որտեղ նկարագրվում է ժամանակների փարիզյան քաղաքային լանդշաֆտը։ Նկարչի կողմից հստակ նկարագրված են ձմեռային տեսարանները՝ տան կտուրներին։ Բոլոր խողովակները, տների վերևի պատուհանները նկարագրված են մեծ մանրամասնությամբ։ Ինչպես երևում է Կայբոտը նկարել է այն ժամանակներում նոր կառուցված շենքերը, այդտեղից երևում են ներքևի հին տները[4]։ Տների վերևում մոխրագույն երկինքն է։ Նկարում զգացվում է ձմռան հոտը և գունային գամման արտահայտում է Փարիզի ձմեռը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.