Կրասնայա զվեզդա
From Wikipedia, the free encyclopedia
«Կրասնայա զվեզդա» (ռուս.՝ Красная звезда - «Կարմիր աստղ»), խորհրդային շրջանի ռուսական զինվորական և համաքաղաքական օրաթերթ։ Հանիսացել է ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության կենտրոնական օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1924 թվականի հունվարի 1-ին[1], Մոսկվայում։
Լուսաբանել է ԽՍՀՄ-ում և արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունները, պրոպագանդել խորհրդային ռազմագիտությունը, ԽՄԿԿ քաղաքականությունը ռազմական գործի ասպարեզում։ Պետական քարոզչության դիրքերից փորձել է արտացոլել ԽՍՀՄ զինված ուժերի կյանքն ու գործունեությունը, նյութեր տպագրել խորհրդային բանակի մարտիկների մասին։
Պարգևատրվել է Լենինի (1965 թ.), Կարմիր դրոշի (1945 թ.) և Կարմիր աստղի (1933 թ.) շքանշաններով։
Սա թերթի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Սա Խորհրդային Միության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |