Կրթություն
սովորելը, որտեղ գիտելիքը և հմտությունները փոխանցվում են ուսուցման միջոցով / From Wikipedia, the free encyclopedia
Կրթությունը սովորելն ավելի դյուրին դարձնելու գործընթացն է, կամ գիտելիքի, հմտությունների, արժեքների, ավանդույթների և սովորությունների ձեռքբերումը։ Կրթական մեթոդները ներառում են պատմություն պատմելը, քննարկումը, սովորեցնելը ու մարզելը և ուղիղ հետազոտությունը։ Կրթությունը հիմնականում տեղի է ունենում ուսուցիչների ուղղորդմամբ, սակայն սովորողները կարող են նաև ինքնակրթվել[1]։ Կրթությունը կարող է կազմակերպվել ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով և ցանկացած փորձ, որը ֆորմալ ազդեցություն կարող է ունենալ մարդու մտածելակերպի, զգացմունքների և վարվելակերպի վրա, համարվում է կրթական։ Ուսուցման մեթոդոլոգիան կոչվում է մանկավարժություն։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանում է երեք հիմնական ուսուցման պայմաններ։ [2] Ֆորմալ կամ պաշտոնական կրթությունը տեղի է ունենում կրթական և վերապատրաստման հաստատություններում, սովորաբար կառուցված ուսումնական նպատակներին և խնդիրներին համապատասխան, իսկ ուսուցումը հիմնականում իրականացվում է ուսուցչի կողմից։ Երկրների մեծ մասում ֆորմալ կրթությունը մինչև որոշակի տարիք պարտադիր է և հիմնականում բաժանվում է կրթական փուլերի, ինչպիսիք են մանկապարտեզը, տարրական դպրոցը և միջնակարգ դպրոցը։ Ոչ ֆորմալ ուսուցումը տեղի է ունենում որպես ֆորմալ կրթության լրացում կամ ֆորմալ կրթության այլընտրանք[3]։ Այն կարող է կառուցված լինել ըստ կրթական մեխանիզմներին համապատասխան, բայց ավելի ճկուն ձևով և սովորաբար տեղի է ունենում համայնքային, աշխատավայրում կամ քաղաքացիական հասարակության համար նախատեսված վայրերում։ Ի վերջո, ոչ ֆորմալ միջավայրերն ի հայտ են գալիս առօրյա կյանքում, ընտանիքում, ցանկացած փորձ, որն ձևավորող ազդեցություն ունի մարդու մտածելակերպի, զգացմունքների կամ գործողությունների վրա, կարող է համարվել կրթական, անկախ նրանից՝ ակամա, թե գիտակցված։ Գործնականում գոյություն ունի շարունակականություն՝ խիստ ֆորմալացվածից մինչև խիստ ոչ պաշտոնական առկա է կոնտինիում, և ոչ ֆորմալ ուսուցումը կարող է տեղի ունենալ բոլոր երեք միջավայրերում[4]։ Օրինակ տնային ուսուցումը կառուցվածքից կախված կարող է դիտարկվել որպես ֆորմալ, կամ ոչ ֆորմալ։
Կրթության իրավունքն ընդունվել է որոշ կառավարությունների և Միավորված Ազգերի Կազակերպության կողմից[5]։ Շատ շրջաններում կրթությունը պարտադիր է մինչև որոշակի տարիքը։