From Wikipedia, the free encyclopedia
Կրիշնա (թրգմ՝ Թուխ Մանուկ), հինդուիզմիում Վիշնու աստծո ութերորդ Ավատարը։ Հնդկական հայտնի էպոսում՝ Մահաբհարատում, Կրիշնան հիշատակվում է իբրև չարի ու անօրինության դեմ պայքարող քաջա արքա՝ Յադու արքայատոհմից, խորագետ դիվանագետ, իմաստուն խորհրդատու։ Հենց Կրիշնան է վարում գլխավոր հերոսներից մեկի՝ Արջունի սայլակառքը Կուրու արքայատոհմի գահի համար մղվող պայքարում։ Կրիշնան ներկայացվում է որպես ճշմարտության և բարոյականության մեծ գիտակ, խիզախ զինվորական և առաքինի թագավոր։ Այսօր էլ բազմաթիվ են Հնդկաստանում Կրիշնային նվիրված սրբատեղիներն ու տաճարները։ Ծնվելով Յադու արքայատոհմում՝ Կրիշնան ծնված պահից էլ մարտնչում է չարի՝ մասնավորապես մարդկային մարմին ստացած իր քեռի դև Կամսայի դեմ ու սպանում վերջինիս։ Կրիշնան կյանքի ընթացքում էլ սիրվում է թե՛ արքայական իր ազգականների շրջանում, թե Բհարատի (Հնդկաստանի) բնակիչների մեջ։
Կրիշնա | |
---|---|
Տեսակ | հինդու աստվածություններ, առասպելական կերպար և character in the Mahabharata? |
Դիցաբանություն | հինդուիզմ |
Սեռ | արական |
Զբաղմունք | փիլիսոփայություն, կրոն, Հին Արևելյան փիլիսոփայություն և սեր |
Ծնվել է | սխալ ամսաթիվ (անհասանելի ճշտություն)[1] |
Ծննդավայր | Մաթհուրա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] |
Հայր | Vasudeva? |
Մայր | Devaki? |
Քույր/Եղբայր | Subhadra? և Balarama? |
Ամուսին | Rukmini?, Rohini?[3], Kalindi?, Mitravinda?, Nagnajiti?, Bhadra?, Lakshmana?, Satyabhama?, Jambavati?[4] և Lalita? |
Զավակներ | Pradyumna? և Samba?[5] |
Krishna Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.