Կրիպտոարժույթ
From Wikipedia, the free encyclopedia
Կրիպտոարժույթ, թվային արժույթի տեսակ, որի ստեղծումը և վերահսկումը հիմնված է գաղտնագրային մեթոդների վրա[1][2][3][4]։ Որպես կանոն, կրիպտոարժույթի հաշվառումն ապակենտրոնացված է[2][5]։ Գործարքների մասին տեղեկատվությունը սովորաբար ծածկագրված չէ և մատչելի է։ Գործարքների տվյալների բազայի շղթայի կայունության ապահովման համար օգտագործվում են գաղտնագրային տարրեր (թվային ստորագրությունը հիմնված է բաց բանալիով համակարգի վրա)։
Տերմինը հաստատվել է 2011 թվականին «Ֆորբս» ամսագրում «Crypto currency» հոդվածի հրապարակումից հետո[6]։ Նույն ինքը բիթքոինի հեղինակը, ինչպես նաև շատ ուրիշներ, օգտագործեցին «էլեկտրոնային դրամական միջոցներ» տերմինը (անգլ.՝ electronic cash): Տարբեր կրիպտոարժույթներ թողարկելու համար կիրառվում են տարբեր մեթոդներ` մայնինգ, forging կամ ICO:
Կրիպտոարժույթի տնտեսական էության և իրավական կարգավիճակի վերաբերյալ շատ քննարկումներ են տարվում։ Կախված երկրից, կրիպտոարժույթները համարվում են որպես վճարային գործիք, որոշակի արտադրանք, ինչպես նաև կարող են սահմանափակումներ ունենալ շրջանառության մեջ (օրինակ `բանկային հաստատություններում գործարքների արգելումը)։