Կրոնական փիլիսոփայություն
From Wikipedia, the free encyclopedia
Կրոնական փիլիսոփայություն, փիլիսոփայական մտքի ուղղություն, որի միջոցով տարբեր կրոնների ներկայացուցիչներ ներկայացնում են իրենց աշխարհայացքը, տեսանկյունը կրոնական այս կամ այն խնդրի շուրջ՝ Աստծո լինելիության, հոգու անմահության և այլն։ Ընդունված է կարծել, որ կրոնական փիլիսոփայությունը կրոնին վերաբերող քննարկում չէ, այլ փիլիսոփայական հարցերի շուրջ քննարկում է որևէ կրոնի հետևորդների տեսանկյունից։ Դեռևս չկա մեկ ընդհանուր տեսակետ կրոնական փիլիսոփայության և կրոնի փիլիսոփայության միջև, սակայն բերվում են մի շարք փաստարկներ, որ դրանք տարբեր, միմյանցից տարբերվող հասկացություններ են[2]։ Գոյություն ունեն բուդդայական, իսլամական, քրիստոնեական (ինչպես նաև՝ ուղղափառ, կաթոլիկ, բողոքական), հինդուիստական, հուդայական, սինկրետիկական և այլ կրոնական փիլիսոփայություններ։
Իրականում կրոնական փիլիսոփայության հիմքը աստվածաբանությունն է (թեոլոգիա)[3], բայց ի տարբերություն աստվածաբանության, որն իրենից ներկայացնում է կրոնագիտության տեսության հիմնական դրույթներ (դոգմատներ), կրոնական փիլիսոփայությունը զբաղվում է այդ փաստարկների հիմնավորմամբ։