Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2018)
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններ, որը կայացել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին[1][2]։ Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում[3][4], իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։
Արագ փաստեր դեկտեմբերի 9, 2018, Տեսակ ...
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2018) | ||||
---|---|---|---|---|
դեկտեմբերի 9, 2018 | ||||
| ||||
Տեսակ | Հայաստանի խորհրդարանական ընտրություն և արտահերթ ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր | |||
| ||||
Թեկնածուներ | «Իմ քայլը» դաշինք, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՅԴ, «Մենք» դաշինք, Սասնա ծռեր կուսակցություն, Օրինաց երկիր, ՔՈ, Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցություն և Ազգային առաջընթաց կուսակցություն | |||
| ||||
Հաղթող | «Իմ քայլը» դաշինք, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՅԴ և «Մենք» դաշինք | |||
| ||||
Նախորդ | 2017 | |||
| ||||
Հաջորդ | 2021 |
Փակել
Սա Թավշյա հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունն է Հայաստանում։
2018 թվականի դեկտեմբերի 8-ի տվյալներով ընտրելու իրավունք ունեին 2.573.779 քաղաքացիներ[5]։