ՀՀ Սահմանադրության հոդված 1
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդված, սահմանադրական հոդված, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարման առանձնահատկությունները, բովանդակությունը, բնույթը և նպատակները։ Որպես արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ, սահմանում է պետական իրավազորությունը, որի հիմքում էլ ընկած է հասարակության կազմակերպման հիմնարար սկզբունքները։
Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածը ժամանակ առ ժամանակ գրել է փոփոխությունները։ Անկախության կորստի պայմաններում շարադրված սահմանադրական նախագծում այն ուներ բավականին տարբեր բովանդակություն և ձևակերպում էր հայ ժողովրդի ազատատենչ նախնինների սուրբ պատգամները, որոնք պետականամետ գործողությունների դեպքում կարող էին երկիրը հասցնել անկախության։ Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է եղել 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված «Որոգայթ փառացը», որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը[1]։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորական գաղափարների վրա։ ՀՀ ժամանակակից սահմանադրության առաջին հոդվածը վերջին անգամ փոփոխվել է 1991 թվականին՝ Հայաստանի անկախության դարակազմիկ իրադարձությանը զուգընթաց։ Այդ տարուց ի վեր այն գրեթե անփոփոխ կերպով արտացոլում է այս բովանդակությունը[2]։
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ - հոդված 1, Հայաստանի Հանրապետության մայր օրենք «սահմանադրություն» |