Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարան, Հայաստանում գործող մշտական, պետական պաշտոնական մարմին, որը իրականացնում է արդարադատության ոլորտում ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործառույթներ և վերահսկում դրանց կատարման ճշգրտությունը։

Արբիտրաժային դատարանի հիմնական գործառույթը առանց անհարկի ձգձգումների և ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծումն է։

Արբիտրաժ

Մեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներից կարևորագույնը արբիտրաժն է, որը հաճախակիորեն օգտագործվում է գործարարների միջև ծագած վեճերի՝ Արբիտրաժի քննությանը հանձնելու մեջ։

2006 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրո ընդունվում է «Առևտրային Արբիտրաժի մասին» օրենքը, որին հաջորդիվ 2007 թվականին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից ստեղծվել է Արբիտրաժային դատարանը։

Ներկայումս այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության միակ արբիտրաժային հարցերը խորապես քննող դատարանը։ Ինչպես դատական և քննչական համակարգի բաղկացուցիչ մյուս մասերը, այնպես էլ արբիտրաժը ունի գործնական կարևորագույն նպատակ։

Արբիտրաժի միջոցով գործարար միջավայրում միջազգային պայմանագրեր կնքելիս մեծանում է գործընկերների պատասխանատվության աստիճանը։

Արբիտրաժային ենթակայություն և առևտրային հասկացություններ

Հայաստանի Արբիտրաժային դատարանի նախագահն է Արտաշես Կակոյանը, ով հանդիսանում է նաև դատարանի աշխատակազմի ղեկավարը[1]։

Նիստերի գլխավոր քարտուղարն է Արմեն Ոսկանյանը։ ՀՀ արբիտրաժային գործողությունների իրականացնող այս դատարանի կատարած գործողությունները հիմնված են «Առևտրային արբիտրաժի մասին» օրենսգրքում հիշատակված արբիտրաժային վերապահման և համաձայնության վրա, որը հիմնվում է կողմերի միջև կնքված պայմանագրում ամրագրված կետերով։

Երբ վեճի կողմերը գրավոր համաձայնության են գալիս դիմելու արբիտրաժային դատարան, նրանց հայցը դառնում է ընդդատյա արբիտրաժի քննությանը։

Այստեղ կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը լիովին տեղյակ լինեն իրենց վեճը արբիտրաժ տանելու հետևանքների մասին և հասկանան, թե ինչպես է ընթանում արբիտրաժային գործընթացը։

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի իմաստով «Առևտրային» հաuկացությունը ներառում է առևտրային բնույթի բոլոր հարաբերությունները՝ ինչպեu պայմանագրային, այնպեu էլ ոչ պայմանագրային։

Առևտրային բնույթի հարաբերությունները մաuնավորապեu ներառում են հետևյալ գործարքները՝ բանկերի կամ այլ ֆինանuական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված, ապրանքների ու ծառայությունների մատակարարման և փոխանակման.

  • առևտրային ներկայացուցչության կամ գործակալման
  • ֆակտորինգի
  • վարձակալության
  • աշխատանքների կատարման
  • խորհրդատվության
  • նախագծման
  • լիցենզային
  • ներդրման
  • ֆինանuավորման
  • ապահովագրության
  • շահագործման կամ կոնցեuիայի
  • համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի

ծովային,oդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.