Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն | |
---|---|
Տեսակ | ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՀՀ ՇՄՆ |
Ստեղծման թվական | մայիսի 8, 2019 |
Ենթարկում | Հայաստանի Հանրապետության կառավարություն |
Շտաբակայան | Երևան, Հայաստան |
Պատասխանատու նախարար | Հակոբ Սիմիդյան |
Կայք | mnp.am |
Խորհրդային Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին ուշադրություն է դարձվել 1961 թվականից, երբ ՀԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր ստեղծվել է Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վարչությունը։
1967 թվականի մարտին, ՀԽՍՀ Գերագույն սովետի հրամանագրով վարչությունը վերակազմավորվել է ՀԽՍՀ Մինիստրների սովետի Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական կոմիտեի։
1986 թվականի փետրվարի 26-ին ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ (թիվ 119) այն վերակազմավորվել է ՀԽՍՀ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի։
1989 թվականի հունվարի 8-ին, ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ այն վերանվանվել է Բնության պահպանության պետական կոմիտեի։
(1991-1995 թվականներին՝ Բնության և շրջակա միջավայրի պահպանություն, 1995-1996 թվականներին՝ Բնության պահպանության և ընդերքի), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը։
Կազմավորվել է Բնության պահպանության պետական կոմիտեի (1989) հիման վրա (1961-1967 թվականներին՝ Մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման և պահպանության վարչություն, 1967-1986 թվականներին՝ պետական կոմիտե, 1986-1989 թվականներին՝ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե)։