Հայաստանի վաստակավոր մարզիչ
պատվավոր կոչում / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2008 թ. ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2008 թ. մայիսի 5-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2008 թ. մայիսի 24-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։