ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողով
ՀՀ ազգային ժողովի գումարման խորհրդարան / From Wikipedia, the free encyclopedia
ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողով, Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման խորհրդարան, որը ձևավորվել է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում[1]։ Այն Հայաստանի պատմության միակ խորհրդարանն է, որի լիազորություններն ավարտվել են ժամկետից շուտ[2]։ Խորհրդարանն ուներ 105 պատգամավոր, որոնք ներկայացնում էին 4 քաղաքական ուժեր[3]։ Առաջին խորհրդարանն է, որն ընտրել է Հայաստանի նախագահ և Հայաստանի վարչապետ[4][5]։ ՀՀԿ-ն 58 պատգամավորներով ուներ կայուն մեծամասնություն, նրան էր պատկանում ԱԺ խոսնակի և երկու փոխխոսնակների պաշտոնները[6]։ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ներկայացված էր 7 պատգամավորներով։ Ընդդիմադիր Ծառուկյան դաշինքը և «Ելք» դաշինքը ներկայացված էին համապատասխանաբար 31 և 9 պատգամավորներով[1]։ Ազգային ժողովի նախագահը Արա Բաբլոյանն էր[7]։ Խորհրդարանն իրավունքի ուժով ցրվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին[2]։