ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողով
ՀՀ ազգային ժողովի գումարման խորհրդարան / From Wikipedia, the free encyclopedia
ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարան, որը ձևավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում[1]։ Այն Հայաստանի Հանրապետության պատմության միակ խորհրդարանն է, որը ձևավորվել է արտահերթ ընտրություններով[2]։ Խորհրդարանի պատգամավորների թիվը 132 է, որոնք ներկայացնում են 3 քաղաքական ուժեր[3]։
Իմ քայլը դաշինքը 88 պատգամավորներով ունի կայուն մեծամասնություն, նրան է պատկանում ԱԺ խոսնակի և երկու փոխխոսնակների պաշտոնները։ Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված է 26 պատգամավորներով, իսկ Լուսավոր Հայաստան կուսակցությունը՝ 18 պատգամավորներով