Հալոպերիդոլ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Հալոպերիդոլ, վաճառքային անվանումներից է Հալդոլը, տիպիկ հակափսիխոտիկ դեղորայք[3]։ Հալոպերիդոլը օգտագործվում է շիզոֆրենիայի բուժման, Տուրետի համախտանիշի տիկերի, բիպոլյար համախտանիշի մանիաների, սրտխառնոցի և փսխման, դելիրիումի, անհանգստության, սուր փսիխոզի, ալկոհոլային դելիրիումի ժամանակ առկա հալյուցինացիաների բուժման համար[3][4][5]։ Այն կիրառվում է բերանացի, միջմկանային, կամ ներերակային[3]։ Հալոպերիդոլը ազդում է 30-ից 60 րոպե[3]։ Երկար ազդեցությամբ տեսակը օգտագործվում է ներարկման ձևով ամեն 4 շաբաթը մեկ՝ շիզոֆրենիայով հիվանդների դեպքում, որոնք կարող են մոռանալ պերօրալ ընդունել դեղը[3]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | Պերօրալ, ներերակային, միջմկանային |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | 60–70% (Պերօրալ)[1] |
Նյութափոխանակություն | Լյարդ-միջնորդավորված[1] |
Կիսատրոհման պարբերություն | 14–26 ժամ (Ն/Ե), 20.7 ժամ (Մ/Մ), 14–37 ժամ (Պերօրալ)[1] |
Դուրսբերում | Լեղիով (կղանքի միջոցով) և մեզով[1][2] |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
C=21
| |
CAS համար | 52-86-8 |
PubChem CID | 3559 |
DrugBank | DB00502 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.142 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | ClFH23NO2 |
Մոլային զանգված | 375.9 g/mol g·mol−1 |
Հալոպերիդոլը կարող է առաջացնել շարժողական ֆունկցիայի խանգարումներ՝ դիսկինեզիա, որը կարող է լինել մնայուն[3]։ Կարող է դիտվել նեյրոլեպտիկ չարորակ համախտանիշ և դեղորայքից առաջացած QT ինտերվալի երկարացում[3]։ Մեծ տարիքի մարդկանց մոտ դեմենցիայի արդյունքում առաջացող փսիխոզը կարող է բերել մահվան բարձր ռիսկի[3]։ Հղիության ժամանակ օգտագործելու դեպքում երեխայի մոտ կարող են առաջանալ խնդիրներ[3][6]։ Այն հակացուցված է կիրառել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց[3]։
Հալոպերիդոլը հայտնաբերվել է 1958 թվականին՝ Պաուլ Յանսսենի կողմից[7]։ Այն ստանում են պեթիդինից (մեպերիդին)[8]։ Այն ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցուցակում է որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[9]։ Այն ամենաշատ կիրառվող հակափսիխոտիկ դեղամիջոցն է[10]։ Տիպիկ դեղաչափի տարեկան արժեքը £20–800 է Մեծ Բրիտանիայում[10][11]։ ԱՄՆ-ում արժեքը մոտ 250 դոլար է[12]։ 2016 թվականին այն 243-րդ ամենաշատ նշանակված դեղն էր ԱՄՆ-ում՝ ավելի քան 2 միլիոն նշանակումներով[13]։